ԹԲԻԼԻՍԻՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ, ԱԴՐԲԵՋԱՆԻ, ՎՐԱՍՏԱՆԻ ԵՒ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

PanARMENIAN.Net - Երկուշաբթի երկօրյա աշխատանքային այցով Թբիլիսի կմեկնի հայ խորհրդարանականների պատվիրակությունը` Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արմեն Խաչատրյանի ղեկավարությամբ: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը վկայակոչելով վրացական BSP գործակալությանը, հայկական պատվիրակությունը կժամանի Թբիլիսի ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի այցի շրջանակներում: Թբիլիսիում են գտնվում նաեւ Ադրբեջանի միլլի-մեջլիսի նախագահ Մուրթուզ Ալեսկերովը եւ Ֆրանսիայի Սեատի նախագահ Քրիստիան Պոնսլեն: Արմեն Խաչատրյանը Թբիլիսիում կհանդիպի Վրաստանի խորհրդարանի նախագահ Զուրաբ Ժվանիային, պետական նախարար Գիյա Արսենիշվիլիին, Համայն Վրաստանի պատրիարք Իլյա Երկրորդին: Թբիլիսիում խոսնակը կայցելի Սուրբ Գեւորգ եկեղեցին, ինչպես նաեւ Շավնաբադում գտնվող Սուրբ Գեորգի վանքը: Հոկտեմբերի 22-ի երեկոյան Վրաստանի պետգրասենյակում կկայանա Վրաստանի նախագահ Էդուարդ Շեւարդնաձեի հանդիպումը Արմեն Խաչատրյանի եւ Մուրթուզ Ալեկսերովի հետ: Հոկտեմբերի 23-ին կկայանա Զուրաբ Ժվանիայի, Արմեն Խաչատրյանի, Մուրթուզ Ալեկսերովի եւ Քրիստիան Պոնսլեի համատեղ հանդիպումը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---