Նյու Յորքում կնշեն Պոնտոսի հույների ցեղասպանության 91-ամյակը

PanARMENIAN.Net - Մայիսի 19-ին Նյու Յորքում տեղի կունենան Պոնտոսի հույների ցեղասպանության 91-ամյակին նվիրված միջոցառումներ: Stathakion կենտրոնում կայացած միջոցառմանը հանդես կգա լրագրող, Հունաստանի ու Թուրքիայի գծով մասնագետ Ֆանուլլա Արգիրուն «Պոնտոսի հույների ցեղասպանությունից մինչև թուրքերի կողմից Կիպրոսի օկուպացիա» զեկույցով: Միջոցառմանը կմասնակցեն ԱՄՆ հունական համայնքի ղեկավարները, Հունական կազմակերպությունների դաշնության, Ամերիկայի հայկական ու ասորական համայնքների ներկայացուցիչները:

1915թ. մարտին Սմիռնա քաղաքի (այժմ` Իզմիր) մերձակայքում երիտթուրքերը կազմակերպեցին հույների կոտորած: Թուրք ազգայնականները`Մուստաֆա Քեմալի (Աթաթուրքի) գլխավորությամբ Էթնիկ զտումներ էին անցկացնում Թուրքիայի հույն բնակչության հանդեպ 1919-1922թթ. հույն-թուրքական պատերազմի ժամանակ: Հույների ցեղասպանության զոհերի թիվը հասնում է շուրջ 500 հազարի:

Պոնտոսի հույների ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել են Կիպրոսը, Հունաստանը և Շվեդիան:

 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---