ԱՄՆ-ՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԱՀԱԲԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲԱՑԱՍԱԲԱՐ ԿԱՆԴՐԱԴԱՌՆԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՎՐԱ

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները ընդհանուր առմամբ բացասաբար կանդրադառնան Հայաստանի տնտեսության վրա: «Արկա» գործակալությանը տված հարցազրույցում այդպիսի կարծիք է հայտնել «Կրեդիտ-Սերվիս» բանկի գործադիր տնօրեն Բորիս Առաքելյոնը: Բանկիրը համարում է, որ այդ ազդեցությունը կզգացվի այնքանով, որքանով այն կանդրադառնա արտասահմանում հայկական ստվար համայնքի վրա: Առաքելյանը, մասնավորապես, նշել է, որ կնվազի արտասահմանից եկող ֆինանսական օգնությունը, կտուժի զբոսաշրջիկությունը, կարող են ներդրումների հետ կապված հապաղումներ լինել: Հիշեցնենք, որ մինչ այդ ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, որ ԱՄՆ-ում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների պատճառով սպասվում է Հայաստանի արտաքին ակտիվների շահութաբերության իջեցում 4-ից մինչեւ 2,5 տոկոս: Հայկական առաջատար տուրիստական գործակալությունների գնահատականներով` Հայաստանի տուրիստական բիզնեսը արդեն կրել է 50 միլիոն դոլարի չափով վնասներ:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---