ԱԲԽԱԶԻԱՅՈՒՄ ՎԵՐՋԵՐՍ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԲԱԽՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ԶՈՀՎԵԼ Է 16 ՀԱՅ

PanARMENIAN.Net - Աբխազիայում վերջերս տեղի ունեցած բախումների արդյունքում զոհվել է 16 հայ: Ինչպես հայտնում է «Արմինֆո» գործակալությունը, այս մասին այսօր Հայաստանի Ազգային Ժողովում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՀՅԴ խորհրդարանական խմբակցության նախագահ Աղվան Վարդանյանը: Նրա խոսքերով` ՀՅԴ-ն հանդես է եկել Վրաստանի իշխանությունների հետ հանդիպման համար Թբիլիսի ու Սուխումի մի խումբ խորհրդարանականներ ուղղարկելու նախաձեռնությամբ, որոոնք այնտեղ կքննարկեն Աբխազիայի հայկական բնակչության անվտանգության ապահովման հարցը: «Միասնություն» դաշինքի խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտնել է, որ նոյեմբերի 3-ին ֆրանսիական Սենատի խոսնակ Քրիսթիան Պոնսլեի նախաձեռնությամբ Թբիլիսիում կսկսի Ֆրանսիայի, Հայաստանի, Ադրբեջանի ու Վրաստանի խորհրդարանների խոսնակների հանդիպումը: Սահակյանի խոսքերով` այդ հանդիպման ընթացքում քննարկվելու է նաեւ Աբխազիայում տիրող իրավիճակը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---