Թել Ավիվում հարձակվել են Թուրքիայի դեսպանատան վրա

Թել Ավիվում հարձակվել են Թուրքիայի դեսպանատան վրա

PanARMENIAN.Net - Հունիսի 3-ին Թել Ավիվիում Թուրքիայի դեսպանատան մոտ տեղի ունեցած ցույցը վերածվել է անկարգությունների: Ինչպես հաղորդում է Ynet տեղեկատվական գործակալությունը, ցուցարարներից մեկի կողմից դեսպանատան բակ է նետվել ծխագլան, որը թփուտում հրդեհ է առաջացրել: Միաժամանակ, մի քանի ցուցարարաներ քարեր են նետել դեսպանատան շենքի վրա: Ցույցն ուղեկցվել է «Էրդողանն ահաբեկիչ է» և «Մահ արաբներին» կարգախոսներով:

Դեսպանատան շենքի մոտ հավաքվել է շուրջ 200 հոգի, և սկսված անկարգություններից հետո ժամանել են ՄԱԳԱՎ-ի ստորաբաժանումների ուժերը: Ոստիկանությունը կարողացել է դադարեցնել քարերի նետումը:

Ինչպես հայտնի է դարձել PanARMENIAN.Net ին, իսրայելական դրոշներից հետո հայկական դրոշները քանակությամբ երկրորդն են եղել:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---