Վատիկանը հուսահատված է Թուրքիայում կաթոլիկ քահանայի սպանությամբ 4 հունիսի 2010 - 13:24 AMT PanARMENIAN.Net - Վատիկանի մամուլի ծառայության ղեկավար, վանահայր Ֆեդերիկո Լոմբարդին բնութագրել է Անատոլիայի եպիսկոպոս մոնսենյոր Լուիջի Պադովեզի սպանությունը որպես «սարսափեցնող փաստ»: «Մենք հուսահատված ենք»,- լրագրողներին հայտարարել է Վատիկանի ներկայացուցիչը: Լոմբարդին պատմել է, որ պրելատի սպանության մասին տեղեկացվել է Հռոմի պապ Բենեդիկտ 16-րդը, որն այդ կապակցությամբ «մեծ տխրություն և ցավ է ապրել»: «Այն, ինչ տեղի է ունեցել, սարսափելի է, հատկապես կապված Թուրքիայում այլ արյունալի դեպքերի հետ, մասնավորապես մի քանի տարի առաջ Սանտորոյի ավագ քահանայի սպանությամբ»,- ասել է Ֆեդերիկո Լոմբարդին: Կաթոլիկ եկեղեցու ավագ քահանաներից մեկը` Անդրեա Սանտորոն, սպանվել էր 2006-ին թուրքական Տրաբզոն քաղաքում: Պադովեզեն պետք է մասնակցեր Հռոմի պապի` Կիպրոս կատարելիք առաջին այցի հետ կապված միջոցառումներին, որը սկսվելու է ուրբաթ օրը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Հունիսի 3-ին Անատոլիայի կաթոլիկ եկեղեցու եպիսկոպոս Լուիջի Պադովեզոն սպանվել է իր տանը` Իսկենդերուն քաղաքում Թուրքիայի Միջերկրական ծովի ափին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |