ԱՄՆ-ՈՒՄ ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՈՒԹՅԱՆ ԲԻԶՆԵՍԸ 50 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ՎՆԱՍ Է ԿՐԵԼ

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ում ահաբեկչական գործողությունների պատճառով զբոսաշրջիկության բիզնեսը 50 մլն դոլարի վնաս է կրել : Ինչպես տեղեկացնում է «Առկա» գործակալությունը, առաջատար տուրիստական գործակալությունների տվյալներով, Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակին նվիրված տոնակատարություններին մասնակցելու համար մոտ 50 հազար զբոսաշրջիկներ հրաժարվել են իրենց նախատեսված այցերից: Մասնավորապես, «Արմենիա» հյուրանոցը գնահատել է իր կորուստը 200 հազար դոլար` չհաշված ռեստորանների եւ բարերի եկամուտները: Չնայած Հայաստանում քրիստոնեության 1700-ամյակին նվիրված պաշտոնական տոնակատարությունները կայացել են ժամանակին, սակայն փորձագետները գտնում են, որ ԱՄՆ-ում տեղի ունեցած իրադարձությունները էականորեն կանդրադառնան Հայաստանի զբոսաշրջիկության զարգացմանը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---