ԵՐԿՈՒ ՀԱՅ Է ԶՈՀՎԵԼ ԳՐՈՀԱՅԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԳՐԱՎՎԱԾ ԱԲԽԱԶԱԿԱՆ ԳՅՈՒՂՈՒՄ

PanARMENIAN.Net - Չեչեն գրոհայինների ու վրացական զինված միավորումների մարտիկների կողմից Աբխազիայի Գեորգիեվսկոյե գյուղը լքելուց հետո այնտեղ հայտնաբերվել են չորս տեղացի բնակիչների` երկու հայի, հույնի եւ ռուսի այլանդակված դիակներ: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, այս մասին հայտարարել է Աբխազիայի պաշտպանության փոխնախարար Վյաչեսլավ Անկվաբը: Նա ասել է, որ ներկայումս աբխազական լեռնային հրաձիգների ստորաբաժանումը հետապնդում է գրոհայինների ջոկատը: Անկվաբի խոսքերով, 400 հոգանոց ջոկատը, որը կազմված է վրացիներից, չեչեններից եւ Հյուսիսային Կովկասի հանրապետությունների այլ ներկայացուցիչներից, շարժվում է դեպի Ռուսաստանի սահմանը: Աբխազիայի պաշտպանության փոխնախարարը ասել է, որ գերի ընկած երկու գրոհայինները հարցաքննության ժամանակ խոստովանել են, որ իրենց պատրաստել են արաբ-հրահանգիչները:



Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---