Արամ Համբարյան. Թուրքիան իրավունք չունի բարոյականության մասին խոսել մյուս երկրների հետ

Արամ Համբարյան. Թուրքիան իրավունք չունի բարոյականության մասին խոսել մյուս երկրների հետ

PanARMENIAN.Net - Ամերիկայի Հայ Դատի Հանձնախումբը (ԱՀԴՀ) ԱՄՆ Կոնգրեսի համար հուշագիր է տարածել, որում Թուրքիային մեղադրում է երկակի ստանդարտներ կիրառելու մեջ: Դրանում ընդգծվում է նաև, որ Թուրքիան շարունակում է ամերիկյան առաջնորդներին մատնացույց անել, թե նրանք ինչ անեն, մասնավորապես Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում:

«Թուրքիայի առաջնորդները գործողությունների լիարժեք ազատություն ունեն, բոլորովին անտեսելով ԱՄՆ, դաշնակիցների շահերը, նրանք անգամ մեզ են թելադրում, թե ինչպես խոսել Հայոց ցեղասպանության մասին: Մենք օրենսդիրներին կոչ ենք անում վերացնել Թուրքիայի վետոն Հայոց ցեղասպանության ճանաչման վրա և կոչ ենք անում ընդունել Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձևը»,- հայտնել է ԱՀԴՀ գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

ԱՀԴՀ-ն ընդգծում է նաև, որ Թուրքիան վերջին երկիրն է, որն իրավունք ունի բարոյականության մասին խոսել մյուս երկրների հետ: Հուշագրում թվարկվում են հարյուր տարվա ընթացքում ինչպես իրենց երկրում, այնպես էլ արտասահմանում թուրքական առաջնորդների կողմից իրականացված բռնության ու ագրեսիայի բոլոր ակտերը:

 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---