Իրանական նավերով «Հըզբոլլահի» 300 մարտիկներ են ուղևորվելու Գազա15 հունիսի 2010 - 18:40 AMT PanARMENIAN.Net - Իսրայելյան անվտանգության ուժերը պատրաստվում են «հումանիտար օգնության» զանգվածային ծովային ներխուժմանը երկրի տարածքային ջրերը` «Գազայի ծովային շրջափակումը ճեղքելու» նպատակով: Մոտ ժամանակներս Գազայի ուղղությամբ ընդհանուր առմամբ 10-ից ոչ պակաս նման «նավեր» կուղևորվեն: Ամենամեծ վտանգը ներկայացնում է իրանյան նախաձեռնությունը: Հետախուզության տվյալների համաձայն, իրանական նավերով «խաղաղապահների» տեսքով Գազա են ուղևորվել «Հըզբոլլահի» մոտ 300 մարտիկներ: «Պաղեստինի ժողովրդի պաշտպանության իրանական վարչության» ղեկավար Մուհամմեդ էլ-Նուրանին հայտնել է, որ առաջին նավը երեկ արդեն դուրս է եկել ծով, իսկ ևս երկուսը ճանապարհ կընկնեն մոտ օրերս: «Նավին» մասնակցելու ցանկություն են հայտնել Իրանի խորհրդարանի 230 պատգամավորներ, սակայն վերցրել են միայն երեքին: Ընդհանուր առմամբ, ավելի քան 100 հազար իրանցիներ Գազա մեկնելու պատրաստակամություն են հայտնել: Հղումներ թեմայով. ![]() ![]() Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |