Արմեն Ջիգարխանյան. Հայաստանի ու Ադրբեջանի հոգևոր առաջնորդները կարող են հանգուցալուծել ղարաբաղյան խնդիրը

Արմեն Ջիգարխանյան. Հայաստանի ու Ադրբեջանի հոգևոր առաջնորդները կարող են հանգուցալուծել ղարաբաղյան խնդիրը

PanARMENIAN.Net - ԽՍՀՄ ժողովրդական դերասան Արմեն Ջիգարխանյանը գտնում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի հոգևոր առաջնորդներն ու հավատացյալները կարող են կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը:

«Ես հավատում եմ, որ կրոնը կարող է օգնել, ակսակալները կարող են հասնել նոււյնիսկ նրան, ինչ վեր է նախագահի ուժերից: Գլխավորն այն է, որ մարդիկ ցանկանան պայմանավորվել»,-հայտարարել է Ջիգարխանյանը: Նա գտնում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև առկա հիմնական խնդիրներից մեկը կրոնական խնդիրն է:

«Ես կյանքիս մի մասն ապրել եմ Հայաստանում, ունեցել եմ ադրբեջանցի ծանոթներ, և հուսով եմ, որ բոլոր հակամարտությունները կկարգավորվեն»,-ասել է դերսանը, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Հայաստանի ու Ադրբեջանի հոգևոր առաջնորդների երկխոսությունն ակտիվացավ ընթացիկ տարվա ապրիլին Բաքվում կայացած միջկրոնական գագաթնաժողովում, ուր Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը ժամանել էր Ամենայն Ռուսոի պատրիարք Կիրիլի և Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար Ալլահշուքյուր Փաշա-զադեն: Եռակողմ հանդիպմանը հոգևոր առաջնորդները Բաքվի համատեղ հռչակագրում հայտարարեցին Ղարաբաղի հարցում խաղաղ կարգավորման գործընթացին աջակցելու պատրաստակամության մասին:

Հանդիպման ավարտին Գարեգին Երկրորդն առաջարկեց հաջորդ հանդիպումն անցկացնել Երևանում և հրավիրեց Ալլահշուքյուր Փաշա-զադեին մասնակցել դրան:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---