ՀԱՊԿ խորհուրդը կքննարկի ճգնաժամային իրավիճակներին արձագանքելու մեխանիզմը

ՀԱՊԿ խորհուրդը կքննարկի ճգնաժամային իրավիճակներին արձագանքելու մեխանիզմը

PanARMENIAN.Net - 2010-ի հունիսի 24-ին ՀԱՊԿ Քարտուղարությունում կկայանա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանն առընթեր մշտական խորհրդի նիստը: Նիստին քննարկվելու են ՌԴ առաջարկությունները ՀԱՊԿ-ում ունեցած ճգնաժամային իրավիճակների արձագանքման մեխանիզմների կատարելագործման համար: Օրակարգի երկրորդ հարցը ՀԱՊԿ անդամ-երկրների հայտարարությունների նախագիծն է Աֆղանստանից եկող թմրանյութերի սպառնալիքի խնդրի մասին: Քննարկվելու են նաև փաստաթղթերի նախագծեր, որոնք կանոնակարգում են ՀԱՊԿ հավաքական անվտանգության ուժերի և միջոցների ձևավորման և գործունեության կարգը, հաղորդում է ՀՀ-ում ՀԱՊԿ ՏԱՄՀԿ-ի ազգային ներկայացուցչությունը:

 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---