Ստրասբուրգում հանդիպել են ԵԽԽՎ հայկական և ադրբեջանական պատվիրակությունները23 հունիսի 2010 - 12:05 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 22-ին, ինչպես և ծրագրված էր, ԵԽԽՎ նախագահի մոտ տեղի ունեցավ հանդիպում Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների միջև: Նախորդ հանդիպման ժամանակ հայկական կողմի առաջարկության համաձայն հերթական խորհրդակցությունը տեղի ունեցավ ընդլայնված կազմով` երկու կողմից էլ մասնակցում էին ընդդիմության մեկական ներկայացուցիչ: Հայկական կողմից մասնակցեցին Արմեն Ռուստամյանը և Դավիթ Հարությունյանը, ադրբեջանական կողմից` Սաբիր Հաջիևը և Սամադ Սեիդովը: Դավիթ Հարությունյանի եւ Արմեն Ռուստամյանի խոսքով` առաջընթաց կարելի է համարել այն, որ այս անգամ ադրբեջանական կողմը ողջամիտ գտնվելով, ընդունեց, որ քանի դեռ երկու կողմերը չեն ճշտել համագործակցության դաշտը, անիմաստ է առաջ շարժվել, և որ ԵԽԽՎ որևէ կառույց չի կարող փոխարինել Մինսկի խմբի համանախագահության բանակցային ձևաչափը: «Մեր հիմնական պնդումը եղել և մնում է նույնը` կողմերի միջև խորհրդակցությունները պետք է շարունակվեն այնքան, քանի դեռ պատասխան չի տրվել հիմնական հարցերին, մասնավորապես` ընթացող բանակցությունների վերաբերյալ տեղեկատվություն, ինչպես նաև համապատասխան փորձ և ինստիտուցիոնալ կարողություն չունենալով ինչ առանձնահատուկ դերակատարություն կարող է ունենալ ԵԽԽՎ որևէ ձևաչափ հակամարտության կարգավորման հարցում: Շտապողականությունը այս հարցում անընդունելի է և վտանգում է ԵԽԽՎ վարկը: Մենք դեմ ենք, որ ստեղծվի մի հարթակ, որը կարող է վերածվել քարոզչական նոր թատերաբեմի, ինչն ավելի կբարդացնի առանց այն էլ լարված հարաբերությունները:Այս ամենի լույսի ներքո ընդունվեց մեր առաջարկությունը կողմերի միջև խորհրդակցությունները շարունակելու վերաբերյալ: Մենք առաջարկեցինք նաև ըստ անհրաժեշտության խորհրդակցություններին ներգրավել պատվիրակությունների այլ անդամներին: Այս հանդիպման բացահայտումն այն էր, որ ադրբեջանական կողմը համագործակցելու պատրաստակամություն էր հայտնում, քանի որ մինչ այս Ադրբեջանը միշտ բացառել է ցանկացած ձևաչափով որևէ համագործակցություն: Ակնակալում ենք, որ Բաքուն պաշտոնապես կհաստատի երկու պատգամավորների արտահայտած այդ դիրքորոշումը: Ցանկանում ենք վերահաստատել, որ մենք մասնակցում ենք այս խորհրդակցություններին այն գիտակցությամբ, որ մեր ժողովուրդների և հասարակությունների միջև վստահության մթնոլորտի առաջացումը անհրաժեշտ միջավայր է ստեղծում արդյունավետ բանակցային գործընթացի համար»,-հայտարարել են Դավիթ Հարությունյանը եւ Արմեն Ռուստամյանը, հաղորդում է ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը: Ուշագրավ Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Ամենաընթերցվողը բաժնում | ՔԿ․ Ըստ զորամասի հաղորդման՝ պայմանագրային զինծառայողն իրեն ամրակցված ինքնաձիգից ինքն իրեն պատճառել է հրազենային վնասվածք Դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն ՔԿ. Արաբկիրի գրասենյակում քննչական գործողություններ են, կան ձերբակալվածներ Ըստ որոշ տեղեկությունների, ձերբակալվածների թվում է նաև Արաբկիրի վարչական ղեկավարը ՄԻՊ. Պետությունը պարտավոր է ձեռնարկել զինծառայողների կյանքի իրավունքի պաշտպանությանն ուղղված քայլեր Պարզաբանումներ ստանալու նպատակով, գրություններ են ուղարկվել իրավասու պետական մարմիններին Իրավապաշտպան․ 3 զինվորի մահ՝ 18 օրում, պետությունն է պատասխանատու զինվորի կյանքի համար «Դեռ զինվորին հողին չհանձնած, ընտանքը մեղայական խոսքերի փոխարեն լսում էր մեղադրանքներ ու սպառնալիքներ»,–գրել է նա |