Հարավային Կովկասում իրականացվող ծրագրերն ու սցենարները պետք է հավասարակշռություն ապահովեն23 հունիսի 2010 - 13:05 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Գերմանիայում ընթացող այցի շրջանակներում հունիսի 22-ին ելույթ է ունեցել Կոնրադ Ադենաուեր հիմնադրամում: Իր «Հայաստան. Հանուն անվտանգ և բարգավաճ Հարավային Կովկասի» ելույթում նախագահը մասնավորապես, ասել է, որ աառը պատերազմի ավարտը աշխարհի բազմաթիվ կետերում կայունացում ու խաղաղություն բերեց: Բայց եղան նաև տարածքներ, որոնց թվում էր նաև Հարավային Կովկասը, որտեղ սառը պատերազմի ավարտով սկսվեց չափից ավելի թեժ հակամարտությունների ժամանակաշրջան: «Նորանկախ երկրների պետական շինարարությունը զուգորդվեց պատերազմներով, հեղաշրջումներով, տնտեսական աղետալի ճգնաժամերով, հասարակությունները դարձան ռազմականացված, այլատյաց, անհանդուրժող ախոյաններ: Անցել է շուրջ երկու տասնամյակ: Արդյո՞ք անհրաժեշտ դասեր ենք քաղել մեր իսկ ոչ վաղ անցյալից: Իմ դիտարկումների պատասխանը բացասական է»,-ասե է Սերժ Սարգսյանը: Ըստ ՀՀ նախագահի, հետճգնաժամային հասարակություններում քաղաքական գործչի համար ամենահեշտ, գուցեև ամենագայթակղիչ լուծումը ազգայնական քարտը խաղարկելն է: Պատերազմներից, ճգնաժամերից, տնտեսական անկումից դուրս եկող հասարակության համար դա կարող է ընկալվել որպես փրկարար փարոս. “Ես ձեզ կփրկեմ, որովհետև դուք իմ տեսակն եք”: Բայց սա խաբուսիկ լուծում է, գուցեև ունակ ապահովելու հասարակության ներքին ուժերի կարճատև համախմբումը: Բայց սա ապագային ուղղված լուծում չէ: Չի կարող լինել: Անիմաստ է վթարային շենքում փորձել վերանորոգել սեփական բնակարանը և հուսալ, որ ապահովել ես անվտանգությանդ խնդիրը: Առավել ևս չի կարելի սեփական անվտանգությունը կամ բարեկեցությունը կառուցել հարևանի հաշվին: Հարևանները նման քայլերը հեշտ չեն մոռանում: Դեպի հարևան շենք տանող մեկ-երկու խողովակը չի կարող ապահովել ո՛չ անվտանգությունդ, ո՛չ բարեկեցությունդ, առավել ևս` էականորեն մեծացնել բնակարանատերի նշանակությունն այլոց աչքում: «Մեր տարածաշրջանում մինչ օրս իրականացված ամենամեծ տնտեսական նախագիծը Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղն էր, որը ոմանք կոչում էին “համաշխարհային նախագիծ”, “դարի նախագիծ” և այլն: Վրաստանում 2008թ. օգոստոսյան պատերազմի ընթացքում, երբ այդ նավթամուղի աշխատանքը դադարեցվեց, համաշխարհային նավթի գները տատանում չարձանագրեցին: Սա է ինձ համար այդ ծրագրի “համաշխարհային” լինել-չլինելու լավագույն գնահատականը: Իսկ ի՞նչ տվեց այդ ծրագիրը տարածաշրջանին: Բաժանարար գծերի խորացում, սպառազինությունների մրցավազք, ռազմական հռետորիկայի աճ… Սա՞ էր ակնկալվող “անվտանգությունն ու բարեկեցությունը”: Աստված մի արասցե, որ տարածաշրջանը ճաշակի այդ ծրագրի բոլոր «բարիքները»: Այդ առումով կարևոր է, որ բոլոր հետագա ծրագրերն ու սցենարները բերեն հավասարակշռության ապահովմանը, ոչ թե հակադրությունների սրմանն ու ուժային լուծումների գայթակղության խորացմանը»,-ասել է Սերժ Սարգսյանն իր ելույթում, հայտնում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: Ուշագրավ Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Ամենաընթերցվողը բաժնում | ՔԿ․ Ըստ զորամասի հաղորդման՝ պայմանագրային զինծառայողն իրեն ամրակցված ինքնաձիգից ինքն իրեն պատճառել է հրազենային վնասվածք Դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն ՔԿ. Արաբկիրի գրասենյակում քննչական գործողություններ են, կան ձերբակալվածներ Ըստ որոշ տեղեկությունների, ձերբակալվածների թվում է նաև Արաբկիրի վարչական ղեկավարը ՄԻՊ. Պետությունը պարտավոր է ձեռնարկել զինծառայողների կյանքի իրավունքի պաշտպանությանն ուղղված քայլեր Պարզաբանումներ ստանալու նպատակով, գրություններ են ուղարկվել իրավասու պետական մարմիններին Իրավապաշտպան․ 3 զինվորի մահ՝ 18 օրում, պետությունն է պատասխանատու զինվորի կյանքի համար «Դեռ զինվորին հողին չհանձնած, ընտանքը մեղայական խոսքերի փոխարեն լսում էր մեղադրանքներ ու սպառնալիքներ»,–գրել է նա |