Դեսպան Գագիկ Ղալաչյանը հավատարմագրերն է հանձնել Ալբանիայի նախագահին23 հունիսի 2010 - 17:13 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 21-ին Հայաստանի դեսպան Գագիկ Ղալաչյանն իր հավատարմագրերը հանձնեց Ալբանիայի Հանրապետության նախագահ Բամիր Թոփիին: Հավատարմագրերի հանձնման արարողությանը հետեւած առանձնազրույցի ընթացքում տեսակետներ փոխանակվեցին երկկողմ հարաբերությունների աշխուժացման ուղիների վերաբերյալ: Հայաստանի դեսպանը նույն օրը հանդիպումներ ունեցավ Ալբանիայի փոխվարչապետ եւ արտգործնախարար Իլիր Մետայի, Ալբանիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ֆաթոս Բեջայի, պաշտոնատար այլ անձանց հետ: Իլիր Մետայի հետ հանդիպմանը դեսպանը կարեւորեց երկու երկրների արտաքին գերատեսչությունների միջեւ խորհրդատվությունների մեխանիզմի գործարկումը, ինչը հնարավորություն կտա նախանշել երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարային ուղղությունները, ձեռնամուխ լինել իրավապայմանագրային դաշտի ձեւավորմանը: Ալբանիայի արտգործնախարարն ընդունեց նախարար Էդվարդ Նալբանդյանի կողմից իրեն ուղղված` Հայաստան այցելելու հրավերը: Ալբանիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ զրույցում կողմերը կարեւորեցին միջխորհրդարանական կապերի զարգացումը, քննարկեցին բազմակողմ ձեւաչափերում երկու երկրների խորհրդարանականների համագործակցության հնարավորությունները: Նկատի ունենալով, որ ՀՀ ԱԺ նախագահը Ալբանիայի խորհրդարանի նախագահին հրավիրել է այցելել Հայաստան` կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին քայլեր ձեռնարկել այցն իրականացնելու ուղղությամբ, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
Ուշագրավ Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Ամենաընթերցվողը բաժնում | Արման Սահակյանը վերականգնել է պետությանը պատճառած 178 մլն դրամի վնասը Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է Սիմոնյանը՝ ՍԾՏՀԿ գլխավոր քարտուղարին․ Կարևորում ենք տարածաշրջանային գործակցությունը ԱԺ նախագահը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ՌԴ–ում ՀՀ դեսպանը Բելգորոդ է այցելել «Ցանկություն է առաջանում, որ այս ամենն ավարտվի որքան հնարավոր է շուտ»,–ասել է նա Viva. Հայաստանի տեխնոլոգիական առաջատար ընկերությունն իր հաճախորդներին ներկայանում է նորացված ապրանքային նշանով Viva-ն նշանավորում է թվային ծառայությունների որակապես նոր մակարդակը |