Ջիանֆրանկո Ֆինի. Հայաստանին հաջողվել է առավել շահեկան դիրք եւ վստահելի գործընկերոջ համբավ ապահովել միջազգային ասպարեզում![]() 23 հունիսի 2010 - 17:20 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 22-ին Իտալիայում Հայաստանի դեսպան Ռուբեն Կարապետյանը հանդիպում ունեցավ Իտալիայի խորհրդարանի պատգամավորների պալատի նախագահ Ջիանֆրանկո Ֆինիի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ հարաբերությունների խորացման, խորհրդարանական դիվանագիտության ակտիվացման, հայ-իտալական առնչությունների հարուստ պատմության հանրայնացման հետ կապված մի շարք հարցեր: Երկուստեք կարեւորվեց համագործակցության մակարդակի բարձրացումը ներդրումային եւ մշակութային խոշոր ծրագրերի, ինչպես նաեւ փոխայցելությունների իրականացմամբ: Այնուհետեւ դեսպան Ռուբեն Կարապետյանը ներկայացրեց ԼՂ հիմնախնդրի ներկայիս իրավիճակը` մանրամասն անդրադարձ կատարելով ադրբեջանական վերջին հարձակմանը: Ջիանֆրանկո Ֆինին իր հերթին նշեց Իտալիայի հավասարակշիռ մոտեցումը հիմնախնդրի նկատմամբ` ընդգծելով «խորհրդային ծանր ժառանգության» փաստն ու հայկական կողմի խոհեմ եւ հետեւողական քաղաքականությունը արցախյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ: Պատգամավորների պալատի նախագահը բարձր գնահատեց հայկական դիվանագիտությունը, որին հաջողվել է «Հայաստանի համար առավել շահեկան դիրք եւ վստահելի գործընկերոջ համբավ ապահովել միջազգային ասպարեզում»: Հայաստանի դեսպանը վերահաստատեց Ջիանֆրանկո Ֆինիին Հայաստան ացելելու հրավերը` հույս հայտնելով, որ այն զգալի խթան կհանդիսանա հարաբերությունների զարգացման համար, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |