ԵՀՀ Գերմանիայի բաժանմունքի աշխատանքային ժողովը քննարկել է հայությանը հուզող մի շարք հրատապ խնդիրներ

ԵՀՀ Գերմանիայի բաժանմունքի աշխատանքային ժողովը քննարկել է հայությանը հուզող մի շարք հրատապ խնդիրներ

PanARMENIAN.Net - 2010 թ. հունիսի 20-ին, Քյոլն քաղաքում, տեղի ունեցավ Եվրոպայի Հայերի համագումարի (ԵՀՀ) Գերմանիայի բաժանմունքի աշխատանքային ժողովը՝ մասնակցությամբ Գերմանիայի տարբեր քաղաքներից ժամանած 20-ից ավել մասնագիտությունների տեր անձնավորությունների:

Ժողովի բացման պաշտոնական արարողակարգին հաջորդեց, վերջին ժամանակաշրջանում, հայկական իրականության մեջ տեղի ունեցած իրադարձություններին, տեղեկատվական-բացատրական, Ցեղասպանության ճանաչման քայլերին վերաբերող նախաձեռնություններին ու միջոցառումներին, հայկական համայնքներում տեղի ունեցած աշխատանքներին և մարդկային ու նյութական ռեսուրսներին:

Ժողովը քննարկեց հայության հուզող մի շարք հրատապ խնդիրներ և ԵՀՀ-ի նպատակների ու պարտավորությունների շրջանակներում քննարկվեցին դրանց լուծմանը հասնելու եղանակներն ու աշխատանքի ձևերը:

Քննարկվեց Ցեղասպանության ճանաչմանը վերաբերող հարցեր, հատկապես հայ-թուրքական մերձեցման գործընթացից առաջացած վերջին բարդությունները և դրանց լուծման ու ճիշտ ուղու վրա շարունակելու աշխատանքային ձևերը: Այդ հարցի առաջխաղացման համար առաջարկվեց երկու հիմնական և միմյանց լրացնող ուղղություն` իրավաբանական ու քաղաքական: ԵՀՀ-ի նախագահ Կարո Հակոբյանն իր ելույթում անդրադառնալով միջազգային ասպարեզում գոյություն ունեցող օրենքների և պայմանագրերի դաշտում տեղի ունեցող բացասական և դրական ֆակտորներին` նախազգուշացրեց, որ դրանց խորը չուսումնասիրությունն ու չիմացությունը հնարավոր է Ցեղասպանությունը իրավական դաշտ բարձրացնելիս վտանգավոր անակնկալի առաջ կանգնեցնի մեր ժողովրդին:

Իրավաբան, փաստաբան Պերճ Ալեքսանյանն իր գիտական հակիրճ զեկույցում մանրամասն տեղեկություն տվեց Գերմանական «Դոյչե Բանկի» արխիվների, օսմանական կայսրությունում ունեցած նրա դերի ու գործունեության մասին, ինչպես նաև իրենց կողմից ներկայացված հատուցման հայցի մերժման մանրամասություններին:

Հաղորդակցական, մամլո և կազմակերպչական ոլորտներում առկա խնդիրների և դրանց լուծման մասին եղան առանձին քննարկումներ և առաջարկներ:

Քյոլնում կայացած համագումարի հիմնական գործնական ձեռքբերումներից էր ըստ մասնագիտության և նախասիրությունների ստեղծված տարբեր հանձնախմբերը, որոնք են` իրավաբանական, երիտասարդական, հաղորդակցական, մամուլի և կազմակերպչական, որը նպատակ ունի ԵՀՀ-ի աշխատանքներն ավելի մասնագիտացված և արհեստավարժ կերպով առաջ տանելու համար:

Իրավաբանական հանձնախումբը որոշեց ուսումնասիրել Ցեղասպանությանը վերաբերող միջազգային բոլոր իրավական օրենսդրություններն ու պայմանագրերը և մշակել օրենսդրական նախագիծ` միջազգային օրենսդրություններում և պայմանավորվածություններում, ինչպես նաև 1948 թ. ՄԱԿ-ի կողմից ընդունված ցեղասպանության որակավորման և արգելման խարտիայում բացթողումները լրացնելու համար:

Դոկտոր Րաֆֆի Պետիկյանը պարզաբանումներ տվեց Գերմանիայի կառավարության կողմից Ցեղասպանության մերժման մանրամասների մասին` նշելով, որ մեր խնդիրը պետք է մեր ձեռքում լինի և թույլ չտանք, որ այն չարաշահելով, դառնա քաղաքական խաղաքարտ գերհզոր տերությունների ձեռքում` Թուրքիայի հետ իրենց քաղաքական հաշվեհարդարի համար: Նա առաջարկեց, որ ԵՀՀ-ի կողմից ընթացքի մեջ դրված բողոքի նամակն ամբողջ գերմանահայ համայնքի կազմակերպությունների ստորագրությամբ ուղարկել գերմանական կառավարությանն ու Բունդեսթագին, ինչպես նաև գերմանական և հայկական մամուլին ու եվրոպական հասարակությանը, ասվում է կազմկերպության մամլո հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---