Ադրբեջանում զանգվածային գիտակցությունը մանիպուլյացիայի է ենթարկվում

Ադրբեջանում զանգվածային գիտակցությունը մանիպուլյացիայի է ենթարկվում

PanARMENIAN.Net - Ադրբեջանի լուրջ խնդիրը նոր ժամանակակից գաղափարների ու նոր քաղաքական անձանց բացակայությունն է: Բաքվի հայատյացությունը և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված քաղաքական ֆանտազիաները փչացած ձայնասկավառակ են հիշեցնում` ի ցույց դնելով քաղաքական կուլտուրայի բացակայությունն ու իրավական փաստարկների պակասը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ԼՂՀ ԱԳ փոխնախարար Ռուբեն Զարգարյանը:

Ըստ նրա, Բաքվում ի վերջո պետք է գիտակցեն, որ առճակատումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի Հանրապետություն), ու նաև համաշխարհային հանրության հետ, անխուսափելիորեն դատապարտում է Ադրբեջանին դուրս մնալ համաշխարհային քաղաքակրթության տարածքից, իսյկ Ադրբեջանի ու ԼՂՀ-ի փոխադարձ ճանաչումը, հակառակը, թույլ կտա Բաքվին իրական ազդեցություն ունենալ համաշխարհային քաղաքականության վրա:

«Պետության ուժն ու նրա քաղաքացիների անվտանգությունը կախված են կյանքի ռացիոնալ կառուցվածքից, ինչը լիովին բացակայում է Ադրբեջանում, իսկ ռազմական ուժը լոկ արտադրայլն է: Ադրբեջանում զանգվածային գիտակցությունը մանիպուլյացիայի է ենթարկվում: Ադրբեջանական ժողովուրդը մի օր կհասկանա, թե ինչի է վերածել իրեն Բաքվի ռեժիմը, կհասկանա և կսարսափի: Իշխող վարչակազմը ինքնաոչնչացման է ենթարկում ադրբեջանական պետությունը: Ադրբեջանում հանրության ճնշման անհեռանկարությունն ակնահյտ է դառնում յուրաքանչյուր մտածող մարդու համար: ԼՂՀ-ն կայացած պետություն է, ինչը շատերն են ճանաչում աշխարհում: Ստեղծված իրավիճակում ԼՂՀ անկախության ճանաչման անբացատրելի ձգձգումը համաշխարհային հանրության կողմից, հորդորում է Ադրբեջանի իշխանություններին ուժգնացնել ագրեսիան ու կոշտացնել դիրքորոշումը, շեղելով Բաքվին կենսունակ ադրբեջանական պետության ստեղծման ու արդիականացման վրա կենտրոնանալուց»,-ասել է Զարգարյանը:

 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---