Սերժ Սարգսյան. Ադրբեջանի գործողությունները Մինսկի խմբին և Ռուսաստանին ուղղված մարտահրավեր են![]() 23 հունիսի 2010 - 20:19 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը խոչընդոտում է շատ կառույցների, այդ թվում` եվրոպական կառույցների ոչ հստակ մոտեցումը: Այդ մասին Գերմանիայի «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամում հայտնել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Նրա խոսքով, այդ կառույցների մտավախությունը կայանում է նրանում, որ իրենք կխանգարեն հակամարտության կարգավորմանը, եթե փորձեն մատնանշել կոնկրետ իրադարձությունների կոնկրետ մեղավորներին: Անդրադառնալով Չայլու շրջանում տեղի ունեցած վերջին միջադեպին` Սերժ Սարգսյանն ասել է. «Ամբողջ աշխարհին հայտնի է, որ հենց ադրբեջանցիներն են հարձակվել, իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ու Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչը ընդհանուր գնահատական են տալիս միջադեպին և կողմերին կոչ անում սադրանքների չդիմել: Ի՞նչ կողմերի մասին է խոսքը: Ո՞վ էր կոնկրետ միջադեպի մեղավորը: Մենք (Հայաստան, Լեռնային Ղարաբաղ, Ադրբեջան) 1994 թվականին հրադադարի մասին եռակողմ համաձայնագիր ստորագրեցինք և արեցինք դա Բաքվի առաջարկով ու Ռուսաստանի միջնորդությամբ: Այսինքն մենք հրադադարի ռեժիմը պահպանելու իրավական պարտավորություն ունենք: Այս միջադեպը, որը տեղի ունեցավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ իմ հանդիպումից մի քանի ժամ անց, պարզապես անընդունելի է ու Մինսկի խմբին, Ռուսաստանին և, իհարկե, Հայաստանին ուղղված մարտահրավեր է»: Հունիսի 18-ին` ժամը 23.30-ի սահմաններում, Չայլու գյուղի մերձակայքում Ադրբեջանից ԼՂՀ տարածք է ներխուժել զինված հետախուզական խմբավորում: Ինչպես հաղորդում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, սահմանն անցած ադրբեջանցիներին հաջողվել է թափանցել ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու հյուսիսարևելյան հատված: ԼՂՀ պաշտպանության բանակից ստացված տեղեկությունների համաձայն, ԼՂՀ ՊԲ զինծառայողների զգոնության շնորհիվ թշնամու զինված խմբավորումն առճակատվել է դիրքապահներին: Տեղի է ունեցել դիմահար մերձամարտ: Հայկական կողմի ձեռնարկած միջոցառումների արդյունքում հակառակորդի առաջխաղացումը կասեցվել է: Թողնելով մեկ դիակ և զինամթերք` թշնամին հետ է քաշվել: Մարտի արդյունքում հայկական կողմը տվել է չորս զոհ, չորս վիրավոր: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |