Հարավային Կովկասի միակ պետությունը, որը համապատասխանում է ժողովրդավարության չափանիշներին, Արցախի Հանրապետությունն է

Հարավային Կովկասի միակ պետությունը, որը համապատասխանում է ժողովրդավարության չափանիշներին, Արցախի Հանրապետությունն է

PanARMENIAN.Net - ԵԽԽՎ-ում տեղի է ունեցել ԵԽԽՎ Մոնիտորինգի տակ գտնվող եւ հետմոնիտորինգային երկրների վերաբերյալ զեկույցի եւ բանաձեւի քննարկումը, որից հետո ելույթ է ունեցել նաև ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Նշելով Հայաստանում դեռևս առկա խնդիրները ժողովրդավարության ոլորտում`նա վերլուծել է նաև իրավիճակը տարածաշրջանի հարևան երկրներում:

Զարուհի Փոստանջյանը նշել է, որ վիճակն անմխիթար է նաեւ Հայաստանի հարեւան երկրներում`բացառությամբ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության: 1993 թվականից Հայաստանի հետ սահմանը փակած Թուրքիան ոչ միայն հրաժարվում է ճանաչել իր նախնիների իրագործած Հայոց ցեղասպանությունն ու Մեծ հայրենազրկումը` փաստացի շարունակելով բռնազավթած պահել հայերի պատմական բնօրրանի մեծ մասը, այլ նաեւ գործածության մեջ է պահում քրեական օրենսգրքի 301 հոդվածը, որը հակասում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային: Թուրքիայում ծիլեր տվող քաղաքացիական հասարակության մշակներից Հրանտ Դինքը հենց հակահայկական սանձազերծված ազգայնամոլության զոհը դարձավ: «Ստալինի ու քեմալա-բոլշեւիկյան ապօրինի սահմանագծման հետեւանքով տիրանալով բնիկ հայկական Նախիջեւանին ու Ղարաբաղին` Ադրբեջանն ամբողջությամբ հայաթափեց Նախիջեւանը, իսկ օրինական անկախություն նվաճած Ղարաբաղի դեմ լայնածավալ ագրեսիա սկսեց: Անհաջողություն կրելով` Ադրբեջանը վայրագ հայատյացությամբ սկսեց ոչնչացնել Նախիջեւանի Ջուղայի հայկական խաչքարերն ու գերեզմանոցները: Մշակութային ժառանգության դեմ եղեռնագործությունը տեղի էր ունենում Եվրոպայի աչքի առաջ, եւ մինչ օրս այն չի դատապարտվել: Ադրբեջանի ղեկավարությունն անգամ անհանդուրժող է Խոջալուի մասին հորինված պաշտոնական վարկածը վիճարկող իր քաղաքացիների հանդեպ: Նրանցից Էյնուլա Ֆաթուլաեւն այժմ բանտում է (չնայած առկա է նրան ազատ արձակելու ՄԻԵԴ որոշում)` ինչպես բազմաթիվ այլ քաղբանտարկյալներ, ովքեր պայքարում են ժառանգական նախագահ Ալիեւի միահեծանության դեմ»,-ասել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավորը: Ըստ նրա, Վրաստանի հայաբնակ Ջավախքում օրախնդիր է դարձել հայկական ինքնության պահպանումը: Ջավախահայ հասարակական գործիչներից Վահագն Չախալյանը քրեական քողածածկույթով քաղբանտարկյալ է: «ՏԻՄ վերջին ընտրությունների հետեւանքով ջավախահայությունը փաստացի զրկվեց երկրամասի հիմնախնդիրները պատշաճ վերհանելու եւ լուծելու հնարավորությունից: Մտահոգիչ է հայկական եկեղեցիների վիճակը, որոնց մի մասը վրաց եկեղեցու սպասավորները անգամ սկսել են վրացականացնել: Վիճակը կարող է մասամբ բարելավվել, եթե Վրաստանը վավերացնի տարածաշրջանային և ազգային փոքրամասնությունների վերաբերյալ Եվրոպական խարտիան, որը մինչ օրս չեն վավերացրել նաև Թուրքիան և Ադրբեջանը` European Charter for Regional or Minority Languages»,-ասել է պատգամավորը:

Զարուհի Փոստանջյանն ամենաուշագրավը համարել է այն, որ միակ պետությունը, որը համապատասխանում է ժողովրդավարության չափանիշներին եւ զերծ է մարդու իրավունքների խախտման աղաղակող դրսեւորումներից, Եվրոպայի խորհրդի անդամ չհանդիսացող Արցախի Հանրապետությունն է, որն անկախացել է Հարավային Կովկասի երեք հանրապետությունների հետ միաժամանակ:

 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---