ՀԱՊԿ-ում լսել են Հայաստանի ներկայացուցչի հայտարարությունը Չայլու գյուղի մերձակայքում տեղի ունեցած միջադեպի մասին

ՀԱՊԿ-ում լսել են Հայաստանի ներկայացուցչի հայտարարությունը Չայլու գյուղի մերձակայքում տեղի ունեցած միջադեպի մասին

PanARMENIAN.Net - Հունիսի 24-ին ՀԱՊԿ-ում լսել են Հայաստանի ներկայացուցչի հայտարարությունը Չայլու գյուղի մերձակայքում տեղի ունեցած միջադեպի մասին: Նիստին մասնակցել են ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, նրա տեղակալները, ՀԱՊԿ անդամ պետությունների մշտական ներկայացուցիչները:

Լսվել է ՌԴ տեղեկատվությունը ճգնաժամային իրավիճակներին հավաքական արձագանքման մեխանիզմի կատարելագործման մասին: Որոշվել է վերադառնալ ՌԴ առաջարկների քննարկմանը բոլոր անդամ պետությունների դիրքրորոշումներն ուսումնասիրելուց հետո:

Նիկոլայ Բորդյուժան իրազեկել է ներկաներն հունիսի 25-26-ին ՀԱՊԿ Օպերատիվ խմբի գլխավորությամբ Ղրղզստան կատարած իր այցի մասին: Խումբը ձևավորվել էր հունիսի 14-ին անդամ պետությունների ԱԽ քարտուղարների առաջարկների հիման վրա: Հանդիպմանը ՀԱՊԿ-ում Հայաստանի լիազոր ներկայացուցիչ Անանյանը հանդես է եկել «2010թ. հունիսի լույս 19-ի գիշերը ԼՂՀ Մարդակերտի շրջանում Ադրբեջանի դիվերսիոն հարձակման մասին» հայտարարությամբ, հաղորդում է ՀՀ-ում ՀԱՊԿ ազգային ներկայացուցչությունը:

 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---