ԿԻՊՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԻԿՐՈԱՎՏՈԲՈՒՍՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԻԾ

PanARMENIAN.Net - Մոտ ապագայում Երեւան կժամանի գործարարների պատվիրակություն Կիպրոսից, որոնք մտադիր են Հայաստանում միկրոավտոբուսների արտադրության նախագիծ ներկայացնել, որի ընդհանուր արժեքն է 60 միլիոն դոլար: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, այսօր այս մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Զարգացման Հայկական Գործակալության գործադիր տնօրեն Վահագն Մովսիսյանը: Մովսիսյանը ասել է, որ տարեվերջին կներկայացնի նաեւ այն ներդրումային ծրագրերի մանրամասները, որոնց շուրջ ներկայումս Գործակալությունը բանակցություններ է վարում:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---