ՀՈԼԱՆԴԱՑԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ԵՎ ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԻՆ ՃԱՆԱՉԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ 5 հունիսի 2003 - 19:53 AMT PanARMENIAN.Net - Եվրոպական խորհրդարանում այս օրերին քննարկվող հոլանդացի խորհրդարանական Արի Օոսթլանդերի Թուրքիայի գծով զեկույցում կոչ է արվում թուրքական կողմին եւ Եվրախորհրդարանին ճանաչել 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը: Ինչպես հաղորդում է բրիտանական «Kurdish Media» գործակալությունը, հաղորդում է «Արմինֆո»-ն, ներկայացնելով իր զեկույցը, Արի Օոսթլանդերը նշել է, որ Եվրամիության դռները բաց են Թուրքիայի համար, սակայն թուրքական կողմը ստիպված կլինի «քարքարոտ ճանապարհ» անցնել այդ կազմակերպությանը անդամակցելու համար: Նա նշել է Թուրքիայում առկա լուրջ խնդիրները, մասնավորապես, մարդու իրավունքների եւ քաղաքացիական ազատությունների խախտումը: Դրանից բացի նշվել է, որ քեմալիզմի գաղափարախոսությունը, որն այժմ զարգանում է Թուրքիայում, խոչընդոտում է երկրի անդամակցությանը ԵՄ-ին: Նշենք, որ այսօր Եվրախորհրդարանի անդամները կքվեարկեն հոլանդացի խորհրդարանականի զեկույցի վերաբերյալ:![]() ![]() Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |