Նուրսուլթան Նազարբաև. Եվրամիությունը կարող էր ավելի ակտիվ զբաղվել Nabucco նախագծով

PanARMENIAN.Net - Ղազախստանը պատրաստ է միանալ Nabucco նախագծին, սակայն գտնում է, որ ԵՄ-ն շատ քիչ բան է անում այդ նախագծի իրականացման ուղղությամբ : «Ղազախստանը երբեք դեմ չի եղել Nabucco-ին: Հարցը նրանում է, որ Եվրոպայում շատ են խոսում այդ նախագծի մասին: Թող սա որպես քննադատություն չհնչի, սակայն շատ քիչ բան է արվում այդ ուղղությամբ»,-ասել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը Աստանայում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ` ԳԴՀ դաշնային կանցլեր Անգելա Մերկելի պաշտոնական այցի շրջանակներում:

Ըստ նրա, որպեսզի Ղազախստանը մասնակցի նախագծին, «առնվազն, հարկավոր է երկու բան` կամ գազամուղն անցկացնել Կասպից ծովի հատակով Կովկասով դեպի Սև ծով և այլն, կամ, Կասպից ծովի ափին գազի խտացման գործարաններ կառուցել: «Ոչ մի ուղղությամբ խոսակցություններից բացի ոչինչ չի արվում»,-ասել է Նազարբաևը: «Եվրամիությունը կարող էր ավելի ակտիվ զբաղվել Nabucco նախագծով»,-ասել է նա:

Nabucco նախագծով նախատեսվում է տեղափոխել բնական գազը Կասպից ծովի տարածաշրջանից դեպի եվրոպական երկրներ` շրջանցելով ՌԴ-ն, Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի, Բուլղարիայի, Հունգարիայի, Ռումինիայի ու Ավստրիայի տարածքով: Այն պետք է տարեկան տեղափոխի շուրջ 31 մլրդ խմ գազ, ինչը 2020թ. կկազմի ԵՄ գազի պահանջարկի 5 տոկոսից ոչ ավելին: Ներկայումս ռուսական «Գազպրոմը» մտադիր է իրականացնել Nabucco-ի մրցակից «Հարավային հոսանք» նախագիծը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---