ԱՄՆ Կոնգրեսի զեկույցը համալրվեց Հայոց ցեղասպանության ականատեսի ևս մեկ պատմությամբ![]() ![]() PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսի զեկույցը համալրվեց Հայոց ցեղասպանության ականատեսի ևս մեկ պատմությամբ: Հայոց ցեղասպանությունից փրկված Հարություն Անդոնյանի հետ հանդիպումից հետո կոնգրեսական Ադամ Շիֆֆը նրա պատմությունը ներառել է Կոնգրեսի զեկույցում: «101-ամյա Հարություն Անդոնյանն ապրում է մեր հասարակության մեջ: Ես ներկայացրել եմ նրա պատմությունն ու այն ներառել Զեկույցում: Հուսով եմ, որ այն կօգնի ավելի լավ հասկանալ, թե ինչ բան է ցեղասպանությունը, բարձրացնել մարդկանց տեղեկացվածությունն այդ խնդրի առնչությամբ և կնպաստի Հայոց ցեղասպանության ճանաչմանը Կոնգրեսի կողմից»,- ասել է Ադամ Շիֆֆը: Կալիֆոռնիայից կոնգրեսական-դեմոկրատ Ադամ Շիֆֆը Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձևի համահեղինակն է և Հայոց ցեղասպանությունը վերապրածների ու նրանց սերունդների պատմություններն է հավաքում: ![]() ![]() Հայոց ցեղասպանության մասին բանաձև 252 բանաձևը Ներկայացուցիչների պալատին են ներկայացրել Ադամ Շիֆն ու Ջորջ Ռադանովիչը: Ներկայումս բանաձևին սատարում են շուրջ 140 կոնգրեսականներ: 2010 թվականի մարտի 4-ին Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն հավանություն տվեց բանաձևին՝ 22 «կողմ» և 21 «դեմ» ձայների հարաբերակցությամբ: Նմանատիպ բանաձև է ներկայացված նաև ԱՄՆ Սենատում: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |