ԱՀՀ-ն մարդահամար կանցկացնի Հարավային Կալիֆորնիայի հայ համայնքում

ԱՀՀ-ն մարդահամար կանցկացնի Հարավային Կալիֆորնիայի հայ համայնքում

PanARMENIAN.Net - Ամերիկայի հայկական համագումարը (ԱՀՀ) դարձավ ԱՄՆ Բնակչության մարդահամարի բյուրոյի գործընկերը: Ինչպես հայտնում է ԱՀՀ-ն, Համագումարին հանձնվել է ԱՄՆ Մարդահամարի բյուրոյի 2010թ. մարդահամար անցկացնելու իրավունքի հավաստագիր: «Որպես Բյուրոյի գործընկեր, համագումարը մարդահամար կանցկացնի Հարավային Կալիֆորնիայի հայ համայնքում: ԱՀՀ Արևմտյան բաժանմունքի անդամ Ռիչարդ Մուշեղյանի խոսքերով, միջոցառման համար հատկացվել է 300 մլրդ դոլար դաշնային ֆոնդերից:

«Մասնակցությունը ԱՄՆ բնակչության մարդահամարին պարտադիր է, քանի որ դա մեր սահմանադրության մի մասն է և մենք որպես ԱՄՆ ներկայացուցիչներ բոլորս պետք է կատարենք մեր քաղաքացիական պարտքը: Եթե հաշվենք հայերի հստակ քանակը տեղի համայնքներում, մենք ավելի շատ հնարավորություն կունենանք ֆինանսավորում ստանալ հայկական ոչ առևտրային կազմակերպությունների համար, ծրագրեր իրականացնել երիտասարդության ու տարեց մարդկանց համար»,-ասել է Բյուրոյի մասնագետ Անահիտ Թովմասյանը: Նա ընդգծել է նաև, որ մարդահամարի տվյալները կօգնեն, որպեսզի հայերը փոքրամասնության կարգավիճակ ստանան Հարավային Կալիֆորնիայում:

ԱՄՆ մարդահամարն առաջին անգամ անցկացվեց 1790 թվականին, այն անց է կացվում 10 տարին մեկ անգամ: 2010 թվականի մարդահամարն ամենակարճն է, հարցաթերթիկն ընդամենը 10 հարց է պարունակում, որը յուրաքանչյուր ընտանք կստանա մարտի երկրորդ կեսին:

Ամերիկայի հայկական համագումար

ԱՀՀ-ն հիմնվել է 1972թ.: Դա ԱՄՆ-ի խոշորագույն հայկական կազմակերպություններից մեկն է, որի գործունեությունն ուղղված է իրազեկման բարձրացմանն այն հարցերում, որոնք առնչվում են ԱՄՆ-ի հայ համայնքին:

 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---