Հայաստանը միշտ կարող է ակնկալել Կիպրոսի աջակցությունը միջազգային կազմակերպություններում20 հուլիսի 2010 - 13:40 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 19-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Ժնեւի ՄԱԿ-ի Ազգերի պալատում մասնակցեց Խորհրդարանների նախագահների համաշխարհային երրորդ համաժողովին, որին մասնակցում են շուրջ 150 երկրների խորհրդարանների նախագահներ եւ միջազգային կառույցների ղեկավարներ: Քննարկումների թեման էր «Խորհրդարանները ճգնաժամի աշխարհում. հանուն ընդհանուր բարեկեցության գլոբալ ժողովրդավարական պատասխանատվության ապահովումը»: Նիստից հետո ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մի շարք երկկողմ հանդիպումներ ունեցավ խորհրդարանների նախագահների հետ: Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Մարիոս Գարոյանի հետ հանդիպման ժամանակ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Հայաստանի և Կիպրոսի միջև հաստատված ավանդական բարեկամական հարաբերությունները կարևոր գրավական են փոխհարաբերությունների հետագա զարգացման և առավել խորացման համար: Նա ողջունեց ակտիվ միջխորհրդարանական համագործակցությունը` նշելով, որ երկու երկրների խորհրդարաններում գործող Հայաստան-Կիպրոս և Կիպրոս-Հայաստան պատգամավորական միջխորհրդարանական հանձնաժողովները կարեւոր ներդրում կարող են ունենալ Հայաստանի և Կիպրոսի միջև կապերի ամրապնդման գործում: Տնտեսական կապերը առավել զարգացնելու նպատակով պարոն Աբրահամյանն առաջարկեց կազմակերպել բիզնես ֆորումներ: Մարիոս Գարոյանը նույնպես կարեւորեց միջխորհրդարանական կապերի խորացումը եւ վերահաստատեց Հովիկ Աբրահամյանին Կիպրոս պաշտոնական այց կատարելու իր հրավերը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին միջազգային կառույցներում փոխգործակցությանը, ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս: Պարոն Գարոյանը ընդգծեց, որ Կիպրոսը Հայաստանի կողքին է եւ միջազգային կազմակերպություններում Հայաստանը միշտ կարող է ակնկալել Կիպրոսի աջակցությունը, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը:
Ուշագրավ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանն ու Կուլեբան կարևորվել են Կիևում անցկացված քաղաքական խորհրդակցությունները Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային թեմաներին ՀՀ և Սլովենիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցեր Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լեռնային Ղարաբաղից տեղահանված երեխաներին աջակցության համար Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնումը սկսվել է Ընտրվել են վերականգնման համար անհրաժեշտ քարատեսակները, մաքրվել է տանիքների վրա կուտակված հողի շերտը Միրզոյանը Բորելի հետ խոսել է տարածաշրջանային վերջին զարգացումներից Միրզոյանը շփումներ է ունեցել ֆորումին մասնակցող բարձրաստիճան պաշտոնյաների հետ |