Վրաստանում Հայաստանի դեսպանն այցելել է Սամցխե-Ջավախքի տարածաշրջան

Վրաստանում Հայաստանի դեսպանն այցելել է Սամցխե-Ջավախքի տարածաշրջան

PanARMENIAN.Net - Հուլիսի 16-18-ը տեղի է ունեցել Վրաստանում Հայաստանի դեսպան Հրաչ Սիլվանյանի աշխատանքային այցը Սամցխե-Ջավախքի տարածաշրջան: Դեսպանը հանդիպումներ է ունեցել Սամցխե-Ջավախքի նահանգապետ Լաշա Ճկադուայի, տեղական ինքնակառավարման նորընտիր մարմինների ղեկավարների հետ և քննարկել տարածաշրջանի տնտեսական, սոցիալական, մշակութային, մասնավորապես, կրթական ոլորտին վերաբերող հարցեր:

Հուլիսի 17-ին Հայաստանի դեսպանն այցելել է Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցին, ծանոթացել վերականգնողական աշխատանքների ընթացքին: Նույն օրը դեսպան Սիլվանյանը Ախալքալաքի շրջանի Կարզախ գյուղում մասնակցել է հայ մեծանուն աշուղ Ջիվանուն նվիրված ավանդական տոնահանդեսին:

Հուլիսի 18-ին Հրաչ Սիլվանյանը և Սամցխե-Ջավախքի նահանգապետ Լաշա Ճկադուան Նինոծմինդայում հանդիսավորությամբ բացել են հայ-վրացական բարեկամությունը խորհրդանշող Հայոսի և Քարթլոսի հուշարձանը, որից հետո դեսպանը մասնակցել է նաև Նինոծմինդայի հիվանդանոց-պոլիկլինիկայի և շտապօգնություն-03 միավորման վերաբացման արարողությանը:

Նինոծմինդայի շրջանի Գանձա գյուղում դեսպան Սիլվանյանն այցելել է Վահան Տերյանի տուն-թանգարան, մասնակցել մեծ բանաստեղծի ծննդյան 125-ամյա հոբելյանին նվիրված տոնախմբությանը: Ջավախքում կազմակերպված հանդիսություններին ու միջոցառումներին մասնակցում էին Հայաստանից ժամանած կառավարական և Հայաստանի գրողների միության պատվիրակությունները, հոգևոր դասի ներկայացուցիչներ, Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների պատգամավորներ, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներ, հայ և վրաց մտավորականներ, մշակույթի գործիչներ, հազարավոր ջավախքցիներ, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---