ՌԴ ԱԳ փոխնախարարը և ԵԱՀԿ ՄԽ համանախագահները քննարկել են ղարաբաղյան հիմնախնդիրը

ՌԴ ԱԳ փոխնախարարը և ԵԱՀԿ ՄԽ համանախագահները քննարկել են ղարաբաղյան հիմնախնդիրը

PanARMENIAN.Net - Հուլիսի 19-ին ՌԴ պետքարտուղար, ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինը ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Բեռնար Ֆասիեին (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեին (ԱՄՆ) և Իգոր Պոպովին (Ռուսաստան), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրչիկին: Անջեյ Կասպրչիկը Մոսկվայում անցկացրել է աշխատանքային խորհրդակցություններ: Զրույցի ընթացքում քննարկվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման այժմեական հարցեր:

Ռուսաստանի ԱԳ նախարարի հանձնարարությամբ Գրիգորի Կարասինը ֆրանսիացի համանախագահին է հանձնել «Միջազգային համագործակցության մեջ մեծ ավանդի համար» շքանշան, ասվում է ՌԴ ԱԳՆ կայքէջում տեղադրված հաղորդման մեջ:

 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---