ՍԱՐԱՏՈՎՈՒՄ ԿՍՏԵՂԾՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ

PanARMENIAN.Net - Ռուսաստանի Սարատովի մարզում կստեղծվի հայկական կոնյակի արտադրության հայ-ռուսաստանյան համատեղ ձեռնարկություն: Համատեղ արտադրության վերաբերյալ պայմանավորվածությունը հաստատել է Սարատովի մարզի նահանգապետ Դմիտրի Այացկովը, որն ուղեկցում էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Երեւան կատարած պաշտոնական այցի ընթացքում: Նահանգապետի եւ Երեւանի քաղաքապետի հանդիպման ժամանակ քննարկվել են Սարատովի եւ Երեւանի միջեւ տնտեսական գործակցության հեռանկարները: Ներկայումս նախապատրաստվում է Սարատովի մարզի պատվիրակության այցը Հայաստան: Պատվիրակության կազմում կընդգրկվեն մարզի խոշոր արդյունաբերական ձեռնարկությունների եւ գիտական կենտրոնների տնօրեններ:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---