Թբիլիսիում ձերբակալել են «Գրուզռոսէներգո»-ի նախկին գլխավոր տնօրենին և նրա տեղակալին24 հուլիսի 2010 - 12:24 AMT PanARMENIAN.Net - Թբիլիսիում ձերբակալել են «Գրուզռոսէներգո» ընկերության նախկին գլխավոր տնօրեն Գեորգի Շերաձեին և նրա տեղակալ Շոթա Մայսուրաձեին: Շերաձեն ու Մայսուրաձեն մեղադրվում են խոշոր չափերի դրամական միջոցների յուրացման մեջ: Ըստ քննության վարկածի, նրանք յուրացրել են Վրաստանի ու Հայաստանի էներգահամակարգերը միացնող բարձրավոլտ էլեկտրահաղորդիչ գծերի վերանորոգման համար հատկացված գումարները: Ընդամենը վերանորոգման համար հատկացվել էր 8 մլն լարի (մոտ 4,5 մլն դոլար): Ենթադրվում է, որ «Գրուզռոսէներգո»-ի ղեկավարները յուրացրել են այդ գումարի մեկ երրորդը: Ըստ ծրագրի, վերանորոգման ընթացքում հարկավոր էր անցկացնել 500-կիլովոլտանոց մալուխ: Սակայն յուրացման պատճառով օգտագործվել է ավելի ցածր որակական ցուցանիշներ ունեցող մալուխը: Իրավապահ մարմինները գնահատում են դա որպես պետությանը հասցված զգալի վնաս, հաղորդում է Lenta.ru-ն: Ուշագրավ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանն ու Կուլեբան կարևորվել են Կիևում անցկացված քաղաքական խորհրդակցությունները Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային թեմաներին ՀՀ և Սլովենիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցեր Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լեռնային Ղարաբաղից տեղահանված երեխաներին աջակցության համար Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնումը սկսվել է Ընտրվել են վերականգնման համար անհրաժեշտ քարատեսակները, մաքրվել է տանիքների վրա կուտակված հողի շերտը Միրզոյանը Բորելի հետ խոսել է տարածաշրջանային վերջին զարգացումներից Միրզոյանը շփումներ է ունեցել ֆորումին մասնակցող բարձրաստիճան պաշտոնյաների հետ |