Թուրքիայում բարձրաստիճան զինվորականների զանգվածային ձերբակալություններ են սկսվել24 հուլիսի 2010 - 15:00 AMT PanARMENIAN.Net - Ռազմական հեղաշրջման մասին քննության շրջանակներում, որը ստացավ «Մահակ» անվանումը, ձերբակալվել է 102 զինծառայող: Ինչպես հաղորդում է BBC-ին, նախօրեին դատարանը թույլ տվեց ձերբակալել այդ գործով անցնող 196 զինվորականներից 102-ին: Ձերբակալվածների թվում են ՌՕՈւ նախկին հրամանատար, բանակի պաշտոնաթող գեներալ Իբրահիմ Ֆըրթինը, ՌԾՈւ նախկին հրամանատար, բանակի ծովակալ Օզդեն Օրենկը, առաջին բանակի նախկին հրամանատար պաշտոնաթող գեներալ Չեթին Դողանը: Նրանք բոլորը նախկինում ձերբակավել էին, սակայն քննության ընթացքում, դատարանի որոշմամբ, ազատ էին արձակվել: Թուրք զինվորականներին մեղադրանք է ներկայացվել կառավարության դեմ դավադրություն կազմակերպելու և պետական հեղաշրջում նախապատրաստելու մեջ, որն իրականացվելու էր 2003 թվականին: Այդ դավադրությունը հրապարակվեց ընթացիկ տարվա փետրվարին, երբ սկսվեցին այդ գործով առաջին ձերբակալությունները: Հղումներ թեմայով. ![]() ![]() Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |