Իսրայելը համաձայնվել է վերադարձնել «Ազատության նավատորմի» երեք թուրքական նավերը

Իսրայելը համաձայնվել է վերադարձնել «Ազատության նավատորմի» երեք թուրքական նավերը

PanARMENIAN.Net - Իսրայելը համաձայնվել է վերադարձնել «Ազատության նավատորմի» երեք թուրքական նավերը: Ինչպես գրում է իսրայելյան «Հաարեց» թերթը, Թուրքիան պաշտոնապես դիմել է Իսրայելի իշխանություններին` պահանջելով ազատ արձակել նավերը: Սկզբում Իսրայելի ղեկավարությունը պատասխանել էր, որ այդ պահանջը կբավարարվի միայն երաշխիքի առկայության դեպքում, որ այդ նավերը այլևս երբեք չեն ընդգրկվի «Ազատության նավատորմի» կազմում, սակայն հետո համաձայնվեցին դա անել առանց երաշխիքների:

Իսրայելի պաշտպանության նախարարությունը թուրքական կողմի հետ միասին առաջիկա օրերին կհամակարգի նավերը վերադարձնելու հարցը:

Մայիսի 31-ին Իսրայելի նավերը կասեցրին «Ազատության նավատորմի» առաջխաղացումը, որը ուղղվում էր դեպի Գազա: Նավատորմը անտեսեց ուղղությունը փոխելու իսրայելցիների պահանջները և հատուկ նշանակության զինվորները ստիպված էին կրակ բացել: Արդյունքում, տարբեր տվյալներով, 19 հոգուց սպանվեցին 9-ը, այդ թվում նաև Թուրքիայի չորս քաղաքացիներ:

«Ազատության նավատորմը» կազմված էր 6 նավից, որի ուղևորներն էին շուրջ 600 ակտիվիստներ Եվրոպայից ու արաբական երկրներից, այդ թվում նաև տասնյակ պատգամավորներ:

 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---