Հայաստանի ԶՈՒ մասնակցում են Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցող ԱՊՀ ԶՈՒ-երի 7-րդ սպարտակիադային

Հայաստանի ԶՈՒ մասնակցում են Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցող ԱՊՀ ԶՈՒ-երի 7-րդ սպարտակիադային

PanARMENIAN.Net - ԱՊՀ երկրների բարեկամական ԶՈՒ-երի 7-րդ սպարտակիադան կանցկացվի Սանկտ Պետերբուրգի Պալատական հրապարակում, հուլիսի 25-30-ին; “Ռոսբալթ”-ը` հղում անելով Լենինգրադյան զինվորական օկրուգի տեղեկատվական բաժնին, հաղորդում է, որ այս տարի սպարտակիադան նվիրված է 1941-1945թթ. Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 65-ամյակին:

Միջոցառումն անցկացվում է ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարությունների խորհրդի որոշման համաձայն: Սպարտակիադային մասնակցում են ` Հայաստանի, Ուկրաինայի,Տաջիկստանի, Բելառուսի, Ղազախստանի, Կիրգիզիայի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի զինված ուժերի մոտ 300 զիվորական մարզիկներ:

Հիմնական մրցումները անցկացվելու են ֆիզկուլտուրայի ինստիտուտի զինվորական բազայում (Ս.Մ. Կիրովի անվ. ռազմաբժշկական մասնաճյուղ), Կապի զինվորական ակադեմիայում, Լենինգրադյան զինվորական օկրուգի բանակի մարզակումբում, Լենինգրադյան ռազմածովային բազայի 56-րդ օկրուկային ուսումնական կենտրոնում; Մրցումներն անցկացվելու են` ազատ ըմբշամարտի, հաստիքային զենքից հրաձգության (PM AK), մարզաքարային սպորտ, մինի ֆուտբոլ, բազմամարտ (վազք` 100մ, վազք`3000 մ, նռնակի ձգում, նետում), լող (բատերֆլայ, գորտնալող, լող մեջքի վրա, ազատ ոճի լող) մարզաձևերով; Մրցումների վերջին օրը Ֆիզկուլտուրայի զինվորական ինստիտուտում տեղի կունենա ԱՊՀ սպորտային հանձնաժողովի նիստ:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---