ՀՀ ՊՆ նախարարը հանդիպել է Ուզբեկստանի պաշտպանության փոխնախարարի հետ

ՀՀ ՊՆ նախարարը հանդիպել է Ուզբեկստանի պաշտպանության փոխնախարարի հետ

PanARMENIAN.Net - Հուլիսի 26-ին, Աֆղանստանից հետդարձի ճանապարհին, Ուզբեկստանի Թերմեզի օդանավակայանում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպել է Ուզբեկստանի պաշտպանության փոխնախարար պարոն Ֆշավկաթ Տուրսուն Նորմատովի հետ: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկկողմ և բազմակողմ ռազմական համագործակցության ներկա վիճակը և զարգացման հնարավորությունները:

Ինչպես ասվում է պաշտպանության նախարարության մամլո հաղորդագրության մեջ, Գերմանիայից դեպի Կունդուզ ՀՀ զորախումբի տեղափոխման ճանապարհին Թերմեզի օդանավակայանը ծառայում է որպես միջանկյալ կայան, և հայ խաղաղապահների նկատմամբ ցուցաբերած ջերմ վերաբերմունքի համար Սեյրան Օհանյանը շնորհակալություն է հայտնել պարոն Նորմատովին:

 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---