Գերմանիայի ԱԳ նախարար. Թուրքիան դեռևս չի հասունացել ԵՄ-ին անդամակցելու համար![]() 27 հուլիսի 2010 - 18:54 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայի փոխկանցլեր և արտգործնախարար Գիդո Վեստերվելլեն այցով Ստամբուլ մեկնելիս հայտնել է, որ Թուրքիան ներկա պահին դեռևս չի հասունացել ԵՄ-ին անդամակցելու համար: «Եթե այդ հարցը լուծման ենթակա լիներ այսօր, Թուրքիային պատրաստ չէին համարի Եվրամիությանն անդամակցելու համար»,- նշել է Գերմանիայի ԱԳ նախարարը: Այնուամենայնիվ, Վեստերվելլեն ընդգծել է այն բանի կարևորությունը, որպեսզի Թուրքիան շարունակի կողմնորոշվել դեպի Եվրոպա: Թուրքիան, նախարարի խոսքով, կարող է զգալի, կառուցողական օգնություն ցուցաբերել Աֆղանստանում, Իրանում կամ Մերձավոր Արևելքում ծագող հակամարտությունների լուծման ժամանակ: Գիդո Վեստերվելլեն չպատասխանեց այն հարցին, թե արդյոք ինքն անհրաժեշտ է համարում Թուրքիայի հնարավոր անդամակցությունը ԵՄ-ին համաեվրոպական հանրաքվեի դնել` նշելով, որ չի ցանկանում շահարկել մի թեմա, որը դեռևս չի պատրաստվում արդիական դառնալ: Նրանք, ովքեր գտնում են, որ Թուրքիայի անդամակցությունը Եվրամիությանը պետք է տեղի ունենա մոտ ժամանակներս, Վեստերվելլեի կարծիքով, սխալվում են: «Իրականում այժմ կարևորը Թուրքիային չվիրավորելն է և փորձել այնպիսի տպավորություն չստեղծել, թե իբր մենք հետաքրքրված չենք նրանով»,- ամփոփել է նա, հաղորդում է Lenta.ru-ն: Հղումներ թեմայով. ![]() ![]() Թուրքիան ԵՄ մուտք գործելու բանակցություններ Թուրքիան ԵՄ մուտք գործելու բանակցություններն սկսել է 2005 թ. : 1963 թ. Թուրքիան Եվրոպական տնտեսական համագործակցության հետ պայմանագիր է ստորագրել, որի համաձայն երկիրն իրավունք է ձեռք բերում ԵՄ մուտք գործելու: ![]() ![]() Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |