ԸՍՏ ՆԱԽՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ` ԱՄՆ-ՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ԵՎ ՏՈՒԺԱԾՆԵՐԻ ՄԵՋ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ՉԿԱՆ

PanARMENIAN.Net - Հայաստանի արտաքին գործերի նախարարության հասարակության հետ կապերի վարչությունը տարածել է հաղորդագրություն, որում, մասնավորապես, ասվում է. «ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը, որի աշխատանքը շարունակվում է ԱՄՆ մայրաքաղաքում հայտարարված արտակարգ իրավիճակի պայմաններում, փորձում է պարզել` եղել են արդյոք տուժածների մեջ Հայաստանի քաղաքացիներ: Այս պահին անհնարին է որեւէ տեղեկատվություն ստանալ Նյու Յորքի Համաշխարհային առեւտրի կենտրոնում կամ դրա շուրջը զոհված մարդկանց վերաբերյալ: Միաժամանակ հայտնում ենք, որ դեսպանությունը հեռախոսով կապվել է American Airlines եւ United Airlines ընկերությունների հետ, որոնց պատկանող երկուական ինքնաթիռ օգտագործվել են ահաբեկիչների կողմից ոճրագործությունն իրագործելու համար: United Airlines-ի ներկայացուցիչը հայտնեց, որ նախնական տվյալների համաձայն, Հայաստանի քաղաքացիներ տուժածների ցանկում չկան: Առաջարկում ենք ԱԳՆ հնարավոր դիմումների դեպքում հաղորդել ՀՀ այն քաղաքացիների տվյալները, որոնք ենթադրաբար կարող էին գտնվել American Airlines 11 (Բոստոն-Լոս Անջելես), American Airlines 77 (Վաշինգտոն-Լոս Անջելես), United Airlines 93 (Նյու Յորք-Սան Ֆրանցիսկո), United Airlines 175 (Բոստոն-Լոս Անջելես) երթուղիների ինքնաթիռների մեջ` նրանց ճակատագիրը պարզելու նպատակով»:



Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---