ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՑԱՎԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆԵԼ ՋՈՐՋ ԲՈՒՇԻՆ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԱՌԻԹՈՎ

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցավակցություն է հայտնել ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշին երեկ Ամերիկայում տեղի ունեցած ահաբեկչության առիթով: «Ես ցնցված եմ Նյու Յորքի ու Վաշինգտոնի իրադարձություններով, որոնք դարձան բազմաթիվ մարսդկային զոհերի պատճառ: Ահաբեկչությունը պետք է ոչնչացվի համատեղ ջանքերով»,- ասվում է ուղերձում: «Հայաստանը միանում է աշխարհին` դատապարտելով այս անմարդկային եւ ողբերգական հանցագործությունը: Ողջ հայ ժողովրդի անունից անկեղծորեն ցավակցում եմ Ձեզ, ինչպես նաեւ զոհվածների հարազատներին եւ մերձավորներին»,- գրում է նախագահը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---