ANCA-ն հանդես է գալիս Հայաստանի և ԱՄՆ միջև առևտրի մասին TIFA պայմանագրի ստորագրման օգտին![]() 12 օգոստոսի 2010 - 12:27 AMT PanARMENIAN.Net - Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) փաստաթուղթ է տարածել Հայաստանի և ԱՄՆ միջև առևտրի և ներդրումների մասին համաձայնագրի (TIFA) կնքման մասին` Հայաստանում և ԱՄՆ-ում ներդրումները խթանելու և նոր աշխատատեղեր ստեղծելու համար: ANCA-ի փաստաթղթում նշվում է, որ «TIFA-ն կարող է նպաստել ԱՄՆ-ում և Հայաստանում տնտեսական աճին, երկու երկրների կառավարությունների միջև կապերի ամրապնդմանը»: Փաստաթղթին կցված է ծրագիր, որն արտացոլում է 1992-ից Հայաստանի և ԱՄՆ-ի միջև առևտրի աճը: ԱՄՆ-ն TIFA-ի շուրջ բանակցություններ է վարում ավելի 50 երկրների և տարածաշրջանային տնտեսական խմբերի հետ, այդ թվում` Վրաստանի և Ուկրաինայի: Պայմանագիրը ներմուծելու հեռանկարներն ընդգրկվել են Հայ-ամերիկյան տնտեսական նպատակային խմբի անցած նիստի օրակարգում, բայց կոնկրետ քայլեր դեռ չեն ձեռնարկվել այդ քննարկումներն իրականություն դարձնելու համար, հաղորդում է ANCA-ն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |