Հրթիռներն ու զինամթերքը Իրանից «Հզբոլահի» համար կփոխադրվի Թուրքիայի տարածքով12 օգոստոսի 2010 - 16:00 AMT PanARMENIAN.Net - Իտալական Corriere della Sera թերթում տեղ գտած հրապարակման համաձայն, Մերձավոր Արևելքում ձևավորվում է նոր «չարության սռնի»: Հրապարակումը տեղեկություններ է հայտնում, որ հրթիռներն ու զինամթերքը այսուհետև Իրանից «Հզբոլահին» է հասնելու Թուրքիայի տարածքով: Թերթը գրում է, որ Անկարան ու Թուրքիան վերջերս գաղտնի նոր համաձայնագիր են ստորագրել, որի համաձայն, փաստորեն, Իսլամական հեղափոխության պահապանների և Հասան Նասրալայի մարտիկների միջև տարածքային ամբողջականություն կստեղծվի: «Հզբոլահը» վստահ է իր ուժերի հանդեպ և գիտակցում է իր քաղաքական նշանակությունը», - գրում է հոդվածի հեղինակ, իտալացի լրագրող Գվիդո Օլիմպիոն: Նա նշում է, որ թուրք-իրանական նոր համաձայնագիրը ավելի կուժեղացնի լիբանանցի ահաբեկիչներին: Անհայտ աղբյուրներից ստացած նրա տեղեկությունների համաձայն, փոխադրումներն իրականացվելու են սովորական բեռնատարների եւ արդյունաբերական տրանսպորտի միջոցներով: Երկու երկրների գաղտնի գործակալները «Հզբոլահի» հետ իրենց գործողությունները համաձայնեցնելով, ամեն ինչ անելու են, որպեսզի զենքի, զինամթերքի և ժամանակակից հանդերձանքի փոխադրման համար ստեղծեն ավելի բարենպաստ պայմաններ: Թուրքիայի և Սիրիայի տարածքով անցնող ուղերթի մանրամասները քննարկվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գաղտնի ծառայության ղեկավար Հուսեյն Թաաբայի և թուրքական հետախուզության նոր ղեկավար Հակրան Ֆիդանի հանդիպման ժամանակ: Իսրայելի «Էդիոտ Ահրոնոտ» թերթում տպագրված հարցազրույցի մեջ Օլիմպիոն հայտարարել է, որ իր կարծիքով, Թուրքիան դեռևս Արևմուտքից վերջնականապես երես չի թեքել` Թեհրանի կողմն անցնելով: «Եվրոպան, սակայն, դեռևս շարունակում է իր դուռը փակ պահել Թուրքիայի համար: Իրանը նրա համար վատ փոխարինող չէ, ուժեղ խաղաքարտ է, որը կարելի է խաղարկել մերձավորարևելյան քաղաքական խաղի ընթացքում: Թուրքիան, դեռևս, կարող է ամեն պահի դադարեցնել զենքի մատակարարումը «Հզբոլահին» և խզել կապերը Իրանի հետ, եթե որոշի, որ այդպես իր համար լավ կլինի, և թե ինչ կառաջարկեն իրեն դրա փոխարեն», - գրում է լրագրողը, հաղորդում է MIGnews-ը: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |