Օլեգ Եսայան. “Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը պատրաստակամ է աջակցելու հայկական կազմակերպությունների բոլոր ձեռնարկումները”29 օգոստոսի 2010 - 15:40 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 28-ին “Տիխիյ Դոն” առողջարանում, որը գտնվում է Սոչիի Լազարևյան արվարձանում, բացվել է “Ռուսաստանի հայկական համայնքը. ժամանակի մարտահրավերները” միջազգային հասարակական համաժողովը: Ռուսաստանի հայերի միության “Երկրամաս” թերթը գրում է, որ համաժողովին մասնակցում են Մոսկվայից, Ռոստովի մարզից, Ստավրոպոլի երկրամասից, Կրասնոդարի երկրամասից, Ադիգեայի Հանրապետությունից, Հայաստանից, Լեռնային Ղարաբաղից և Աբխազիայից ժամանած գիտնականներ ու հասարակական գործիչներ: Համաժողովի մասնակիցները կարդացել են Ռուսաստանում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանի ողջույնի խոսքը, որում ասվում է. “Ողջունում եմ “Ռուսաստանի հայկական համայնքը. ժամանակի մարտահրավերները” միջազգային հասարակական համաժողովի բոլոր մասնակիցներին: Համաժողովը մեկտեղել է հայ հասարակության ամենաաչքի ընկնող ներկայացուցիչներին, որպեսզի միասին քննարկեք արդիական և հրատապ հարցեր ու համաժողովի օրակարգը սահմանող կարևորագույն հիմնախնդիրների լուծման հնարավորությունները: Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը պատրաստակամ է աջակցելու հայկական կազմակերպությունների բոլոր ձեռնարկումները, որոնք ուղղված են մեր հայրենակիցների ազգային ինքնության պահպանմանը, նրանց գործունեության համակարգմանն ու համախմբմանը”: Համաժողովի ձևաչափում թեմատիկ չորս ուղղվածության զեկույցներ են նախատեսված` “Հայաստանն ու սփյուռքը”, “Արցախն ու սփյուռքը”, “Հայ դատն ու սփյուռքը”, “Հասարակությունն ու սփյուռքը”: Ուշագրավ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Ամենաընթերցվողը բաժնում | ԵԱԶԲ–ն, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրն ու «Երեմյան Ֆարմը» ՀՀ–ում «Կաթ դպրոցներում» ծրագրի ընդլայնման մտադրությունների համաձայնագիր են կնքել «Կաթ դպրոցներում» ծրագրի մեկնարկն ազդարարվել էր 2022 թվականի դեկտեմբերին OVIO-ի նախաձեռնությամբ անցկացվել է «Ամպային տեխնոլոգիաների և Տվյալների մշակման կենտրոնների զարգացում» խորագրով DC24 համաժողովը Համաժողովի նպատակն է վերհանել ոլորտի մարտահրավերները և գտնել դրանց լուծումները Բաղանիսում, Բերքաբերում, Կիրանցում և Ոսկեպարում անհատական բնակելի տուն կառուցելու դեպքում կտրվի 5 մլն դրամ Շահառուների նոր շրջանակին վերաբերող փոփոխություններն ուժի մեջ կմտնեն օգոստոսի 1-ից Ըստ Բայրամովի՝ խաղաղության գործընթացի ամենալուրջ խոչընդոտը ՀՀ սահմանադրությունն է «Բաց մնացած հարցերի թիվը զգալիորեն կրճատվել է»,- ասել է նա |