ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ ԿԴԱՌՆԱ ՄԱԿ-Ի ԿՈՂՄԻՑ ԱՆՑԿԱՑՎՈՂ ԿՈՆՖԵՐԱՆՍԻ ՀՈՎԱՆԱՎՈՐԸ

PanARMENIAN.Net - Ամերիկայի հայկական համաժողովը կլինի ՄԱԿ-ի հասարակության հետ կապերի վարչության (UNDPI) կողմից ոչ պետական կազմակերպությունների 54-րդ կոնֆերանսի շրջանակներում անցկացվող սեմինարի հովանավորներից մեկը: Կոնֆերանսը կկայանա սեպտեմբերի 10-12 Նյու Յորքում: Նրա թեման է` «Հասարակական կազմակերպությունները այսօր. կամավորների փորձի բազմազանությունը»: Կոնֆերանսի ընթացքում, որի նպատակը հասարակական կազմակերպություններում կամավորների փորձի ուսումնասիրումն է, կանցկացվի 30 սեմինար, որոնցից երեքը ֆինանսավորվելու են հայկական կազմակերպությունների կողմից: Հայաստանի փորձը այդ բնագավառում կներկայացնեն 4 զեկուցողներ:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---