Պատարագը Սուրբ Խաչ եկեղեցում կմատուցվի գմբեթին խաչի բացակայության պայմաններում

Պատարագը Սուրբ Խաչ եկեղեցում կմատուցվի գմբեթին խաչի բացակայության պայմաններում

PanARMENIAN.Net - Պատարագը, որ տեղի է ունենալու սեպտեմբերի 19-ին Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում, կանցնի գմբեթին խաչի բացակայության պայմաններում: Ինչպես հայտարարում են թուրքական իշխանությունները, տեխնիկական պատճառներով նրանք չեն հասցնի տեղադրել խաչը եկեղեցու գմբեթի վրա և կանեն դա պատարագից հետո: Վան ժամանած ՀԱԵ Կոստանդնուպոլսի պատրիարքի փոխանորդ, արքեպիսկոպոս Արամ Հատեշյանը հայտնել է, որ տեղի իշխանությունները չեն հասցնի տեղադրել խաչը եկեղեցու գմբեթի վրա մինչև սեպտեմբերի 19-ը:

Ըստ Հատեշյանի, պատարագի ժամանակ խաչը կցուցադրվի հյուրերին, իսկ պատարագից անմիջապես հետո կսկսվեն խաչի տեղադրման աշխատանքները, հաղորդում է Haberturk-ը:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---