Քաջիկ Բարբարյան. Բաքվի հակահայկական քարոզչությունը կազմակերպված ու հիմնարար բնույթ է ստանում Ռուսաստանում

PanARMENIAN.Net - Ադրբեջանի հակահայկական տեղեկատվական էքսպանսիան Ռուսաստանի տարածքում կազմակերպված ու հիմնարար բնույթ է ստանում: Այդ մասին հայտարարել է Էթնիկ քաղաքագիտական հետազոտությունների կենտրոնի փորձագետ-վերլուծաբան Քաջիկ Բարբարյանը: Ըստ նրա, Ադրբեջանի քարոզչական կառույցները տեղեկատվական մոնիթորինգը վերածել են ռուսական այն ԶԼՄ-ների, հասարակական գործիչների, գիտնականների տեղեկատվական հետապնդման շաբլոն գործիքի, որոնք, ըստ Բաքվի, հայամետ հայացքներ ունեն արցախյան թեմատիկայի վերաբերյալ:

«Միևնույն ժամանակ տարբեր հումանիտար-կրթական միջոցառումների միջոցով Բաքուն իր քարոզչության մեջ է ներգրավում ռուսաստանցի լրագրողների, հրապարակախոսների, գիտնականների, ինչն, իր հերթին, հանգեցմում է այն մենագրությունների ու հոդվածների թվի ավելացմանը, որտեղ կասկածի տակ է դրվում Արցախի պատկանելությունը հայերին, չեզոքացվում է Հայաստանի դերը որպես ՌԴ ռազմավարական դաշնակից»,-նշել է Քաջիկ Բարբարյանը:

Այդ ասպարեզում, ըստ փորձագետի, առանձնակի ակտիվություն է ցուցաբերում Հեյդար Ալիևի հիմնադրամի ռուսաստանյան ներկայացուցչությունը, որը բարեգործության հետ մեկտեղ ֆինանսավորում է Հայաստանի ու ԼՂՀ-ի տեղեկատվական անվտանգությունը վտանգող հումանիտար-հետազոտական նախագծեր: «Հատկանշական է, որ ադրբեջանական ծագումով «հակահայկական նյութերը» ակտիվորեն օգտագործվում են տարբեր ազգայնական ու մարգինալ շարժումների կողմից ինչպես ՌԴ-ում, այնպես էլ ԽՍՀՄ նախկին հանրապետություններում»,-նշել է փորձագետը, հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի տեղեկատվական կենտրոնը:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---