ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանի աջակցության խումբը շնորհավորել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին և Արցախի ժողովրդին Անկախության օրվա առթիվ 3 սեպտեմբերի 2010 - 13:36 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանի աջակցության խումբը շնորհավորել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին և Արցախի ժողվորդին Անկախության 19-րդ տարեդարձի կապակցությամբ: Ուղերձում մասնավորապես, ասվում է, որ սեպտեմբերի 2-ը պատմական օր է Արցախի ազատության համար պայքարում: «Այդ օրը Արցախի ժողովուրդը հայտարարեց ինքնուրույն իր ազատ ու անկախ պետությունը կառուցելու ցանկության մասին և մենք զգալի առաջընթաց ենք տեսնում այդ ուղղությամբ: 19 տարում Արցախը ցույց տվեց իր նվիրվածությունը ժողովրդավարական արժեքներին և միջազգային հանրության լիիրավ գործընկեր դառնալու պատրաստակամությունը: Մենք սատարում ենք ձեր ջանքերին, որոնք ուղղված են կայունության հաստատմանը տարածաշրջանում: Մենք առաջիկայում ևս կսատարենք Արցախին տնտեսության և ժողովրդավարության կայացման գործում: Հայաստանին աջակցող խումբը շարունակում է քայլեր ձեռնարկել ԼՂՀ պաշտոնական ճանաչման համար և հուսով է, որ Արցախի Հանրապետությունն արժանի տեղ կզբաղեցնի միջազգային հանրության շրջանում»,-ասվում է Խմբի համանախագահ կոնգրեսականներ Ֆրենկ Փալոունի և Մարկ Կիրկի ստորագրած նամակում: Ուշագրավ Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Ամենաընթերցվողը բաժնում | Արման Սահակյանը վերականգնել է պետությանը պատճառած 178 մլն դրամի վնասը Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է Սիմոնյանը՝ ՍԾՏՀԿ գլխավոր քարտուղարին․ Կարևորում ենք տարածաշրջանային գործակցությունը ԱԺ նախագահը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ՌԴ–ում ՀՀ դեսպանը Բելգորոդ է այցելել «Ցանկություն է առաջանում, որ այս ամենն ավարտվի որքան հնարավոր է շուտ»,–ասել է նա Viva. Հայաստանի տեխնոլոգիական առաջատար ընկերությունն իր հաճախորդներին ներկայանում է նորացված ապրանքային նշանով Viva-ն նշանավորում է թվային ծառայությունների որակապես նոր մակարդակը |