Բուենոս Այրեսում նշել են Արցախի անկախության տոնը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 2-ին Արգենտինայում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ Բուենոս Այրեսի Հայաստանյայց Առաքելական եկեղեցում տեղի է ունեցել Արցախի անկախության 19-րդ տարեդարձին նվիրված միջոցառում:

Հայաստանի եւ Արցախի օրհներգերից հետո ներկաներին իրենց խոսքն են ուղղել Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը եւ արգենտինահայ հայտնի մտավորական Պետրոս Հաջյանը: Հայաստանի դեսպանն իր ելույթում կարեւորել է Բուենոս Այրեսում Արցախի անկախության տոնը հանդիսությամբ նշելու հանգամանքը, անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անցած դժվարին, բայց փառահեղ ճանապարհին` շեշտելով, որ հայկական երկրորդ պետությունը տարեցտարի ամրապնդում է իր պետականությունն ու քաղաքացիական հասարակության կառույցները:

Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, Կարմիրշալյանը համայնքային կազմակերպությունների ղեկավարների ուղեկցությամբ ծաղկեպսակ է դրել եկեղեցու հարեւանությամբª արգենտինահայ հայտնի երաժիշտ Գագիկ Գասպարյանի նվիրատվությամբ կառուցված Արցախի անկախության համար զոհված մարտիկների հուշարձանին: Միջոցառմանը մասնակցեցին արգենտինահայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ, հայկական դպրոցների աշակերտներ, դեսպանության անձնակազմը:

 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---