Դմիտրի Մեդվեդև. Գյումրիում ռազմակայանի մասին համաձայնագիրն ուղղված է խաղաղության ապահովմանը Կովկասում

Դմիտրի Մեդվեդև. Գյումրիում ռազմակայանի մասին համաձայնագիրն ուղղված է խաղաղության ապահովմանը Կովկասում

PanARMENIAN.Net - Գյումրիում ռուսական ռազմակայանի տեղակայման երկարացման մասին համաձայնագիրն ուղղված է Կովկասում խաղաղության ու կայունության ապահովմանը: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը Բաքվում իր ադրբեջանցի պաշտոնակից Իլհամ Ալիևի հետ համատեղ մամլո ասուլիսում:

«Մենք շահագրգռված ենք, որպեսզի այստեղ խաղաղություն տիրի, հենց այդ տեսակետից է պետք դիտարկել ռազմակայանի մասին պայմանագրի երկարացումը»,-ասել է Դմիտրի Մեդվեդևը:

ՌԴ նախագահն ընդգծել է, որ հայկական կողմի հետ այդ համաձայնագրի ստորագրումը չի փոխում պայմանագրի սկզբունքային պայմանները: «Դա միայն մեկ բան է նշանակում` ռազմակայանի տեղակայման ժամկետը կերակարացվի մի քանի տարով»,-հավելել է նա, հաղորդում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---