Անդրեյ Արեշև. Այն, որ Ադրբեջանը ետ է կանչել իր բանաձևը, կապված է Ղարաբաղի շուրջ զինված սադրանքների հետ![]() ![]() PanARMENIAN.Net - «Ես կարծում եմ, այն փաստը, որ պաշտոնական Բաքուն ետ կանչեց Հայաստանի դեմ ուղղված իր բանաձևը, կապված է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների դիրքորոշման հետ, որոնք մտահոգություն են հայտնել Լեռնային Ղարաբաղի շուրջ ռազմական սադրանքների ակնհայտ էսկալացիայի վերաբերյալ: Կարելի է ենթադրել, որ Նյու Յորքում հերթական, մեղմ ասած, չհավասարակշռված փաստաթղթի ընդունման դեպքում, կողմերից մեկի մոտ կարող է վստահություն առաջանալ, որ նա միջազգային աջակցություն է ստանում հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու համար»,-PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրուցում հայտարարել է Ռազմավարական մշակույթի հիմնադրամի գլխավոր տնօրենի տեղակալ Անդրեյ Արեշևը: Ըստ նրա, նման լուծման փորձը կհանգեցնի անկանխատեսելի հետևանքների բոլոր կողմերի համար, ընդ որում ոչ միայն անմիջական մասնակիցների: «Պատահական չէր Հարավային Կովկասի գծով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիի վերջին հայտարարությունը, որն ուղղակի հրապարակավ բարձրաձայնեց խոշոր միջազգային էներգետիկ կորպորացիաների տագնապը` Հարավային Կովկասում իրենց նախագծերի ապագայի համար լայնամասշտաբ մարտական գործողությունների դեպքում: Շփման գծում վերջին սադրանքների շարքը հստակ վկայում է այն մասին, որ հնարավոր ավելի խոշոր ռազմական միջադեպերը ոչ մի դեպքում չեն լինի միակողմանի, որքան էլ դա ողբալի լինի ռազմատենչ հայտարարությունների որոշ հեղինակների համար»,-ասել է նա: Արեշևն ընդգծեց նաև, որ այժմ միջնորդների համար, եթե նրանք իրոք ցանկանում են կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը, ակտուալ խնդիր է հրադադարի ռեժիմի ամրապնդման մեխանիզմների գործարկումը: Ռուսաստանցի փորձագետը նշել է, որ հենց այդ համատեքստում է հարկավոր դիտարկել ԵԱՀԿ դիտորդների առաքելության գործառույթները, որոնք շուտով մեկնելու են Ղարաբաղ և մերձակա շրջաններ: «Ինչ վերաբերում է հակամարտության երկարաժամկետ կարգավորմանը, ապա դա հազիվ թե հնարավոր լինի, առանց հաշվի առնելու, մասնավորապես, վերջին տարիների միջազգային իրավական նախադեպերը»-հայտարարել է Անդրեյ Արեշևը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |