Մարատ Հակոբյան. Աշխարհը չի մոռացել, թե ում կողմից է ճշմարտությունը Ղարաբաղի հարցում![]() 10 սեպտեմբերի 2010 - 16:31 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանական բանաձևի հետ կապված իրադարձությունները ՄԱԿ-ում այն բանի վկայությունն են, որ աշխարհը չի մոռացել, թե ում կողմից է ճշմարտությունը Ղարաբաղի հարցում: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Analitika.at.ua ուկրաինական ինտերնետ-հրատարակության ղեկավար Մարատ Հակոբյանը: «Երեկ ակնհայտ դարձավ, որ երբ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունն աշխատում է, ադրբեջանական ապատեղեկատվությունը պարտություն է կրում: Հայկական դիվանագիտությունը դեռ շատ աշխատանք ունի անելու: Անհրաժեշտ է մշտապես ակտիվ պահել Բաքվում, Սումգայիթում և Մարաղայում տեղի ունեցած դեպքերի հիշատակման գործընթացը: Հարկավոր է աշխարհին ցույց տալ Ադրբեջանից փախուստի դիմած հայերի քանակությունն ու նրանց վիճակը, ինչպես նաև պատմել ղարաբաղյան հակամարտության ծագման պատճառների մասին: Միջազգային ասպարեզում ակտիվ գործողությունների համար չէր խանգարի օգտվել հայկական սփյուռքի փորձից և հնարավորություններից»,- ընդգծել է Հակոբյանը: Սեպտեմբերի 9-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում Ադրբեջանն իր կողմից ներկայացված «Ադրբեջանի օկուպացված տարածքների մասին» թիվ A/64/L.57 բանաձևի նախագիծը հանեց քննարկումից և քվեարկությունից` խնդրելով համապատասխան օրակարգի կետը տեղափոխել ԳՎ 65-րդ նստաշրջանի օրակարգ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |