Սուրբ Խաչ եկեղեցու խաչը տեղադրվելու է ոչ թե գմբեթին, այլ եկեղեցու դիմաց

Սուրբ Խաչ եկեղեցու խաչը տեղադրվելու է ոչ թե գմբեթին, այլ եկեղեցու դիմաց

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 14-ին Վանի թանգարանից Սբ Խաչ եկեղեցու գմբեթի խաչը տեղափոխվել է Աղթամար կղզի: Hurriyet-ը հաղորդում է, որ խաչի տեղափոխման գործընթացին մասնակցել է նաև Վանի նահանգապետի տեղակալ Աթայ Ուսլուն:

Փոխնահանգապետ Գայմագամ Գևաշ Յուսուֆ Գունին հաղորդել է, որ Կոստանդնուպոլսի պատրիարքարանի ներկայացուցիչները կարող են խաչը եկեղեցու դիմաց իրենց համար ցանկալի տեղում տեղադրել: «Մենք Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունից թույլտվություն ենք ստացել, և խաչը բերել ենք կղզի: Սակայն տեխնիկական պատճառներով հնարավոր չէ խաչը գմբեթին տեղադրել», - ասել է Գունին:

Աղթամար կղզու Սբ Խաչ եկեղեցում սեպտեմբերի 19-ին առաջին անգամ 95 տարվա դադարից հետո պատարագ կմատուցվի:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---